Logo

Հայաստանի վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը նշում է ծննդյան 80-ամյակը

19:16 / 24.02.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

 Հայաստանի վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը ծնվել է 1945 թվականին Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտ՝ ռեժիսուրայի բաժին։ 1965 թվականից սկսում է աշխատել  Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, ուր աշխատում է մինչ օրս, և միաժամանակ 1965-1990 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում կրկնօրինակման և նկարահանման բաժիններում։

Դերասանուհին այսօր էլ շարունակում է ակտիվորեն խաղալ ներկայացումներում եւ ֆիլմերում, նկարահանվել հեռուստատեսային նախագծերում: 

«Տարիներից չեմ վախենում, որովհետեւ չեմ զգում իմ տարիքը: Դա, երեւի, բնավորությունից, հոգուց է գալիս։ Ինձ հիմա երջանկացնում են իմ թոռները։ Հինգ թոռնիկ ունեմ, ամենափոքրը 16 տարեկան է, իմ ընկերն է։ Բոլորն ինձ Ջուլյա են ասում. չեմ սովորեցրել, որ տատիկ ասեն: Այնպես որ, ընկերություն եմ անում իրենց հետ, երեւի, դա է երիտասարդության գաղտնիքը․ երիտասարդների հետ երիտասարդանում ես»,-անկեղծացել է դերասանուհին:

Բազմաթիվ դերեր է կերտել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում. Բետտի «Սակեմի Վհուկները», Կվաշնյա «Հատակում», Աշխեն «Հարսնացուն հյուսիսից», Նառա «Համր լեռան ճիչը», Արուս «Հացավան», Պրուդենսիա «Բեռնարդա Ալբայի աղջիկները», Շողակաթ «Ես մի ծառ եմ ծիրանի», Բերտա Բեքերման «Դեպք Մետրոյում», Տատիկ «Եղեգնուհի», Մուրսի «Իշամեղու»։

fastnews-ads-banner