Հայազգի Լևոն Խոզյանը մասնակցում է ֆրանսիական «The Voice»-ին։ Կույր լսումներում նա կատարել է «France Gall»-ի «Evidemment» երգը՝ իր տարբերակով։ Լևոնը երգը համեմել է հայկական տողերով և ինքն իրեն նվագակցել դուդուկով։ «Դուդուկը հայկական ավանդական գործիք է, որը հազարամյակների վաղեմություն ունի։ Այն հայ ժողովրդի ինքնության և ԴՆԹ-ի մի մասն է։ Նրանք ողբերգական և բարդ ժամանակներ են ապրել։ Շատ հպարտ եմ, որ «The Voice»-ի բեմից ևս մեկ անգամ հնչեցրի այս գործիքը» - բացատրեց 30-ամյա երգիչը։ Ելույթից հետո նա ժյուրիին ներկայացավ նաև հայկական պարով։ Լևոնի այս քայլը Ֆլորենտ Պագնիին, Վիաննիին, Զազին և Պատրիսիա Կաասին շատ դուր եկավ։ Բոլոր պտտվեցին, Մարսելում Լևոնն ընտրեց Ֆլորենտ Պագնիին։
«Ինձ համար սա շատ կարևոր պահ էր, վաղեմի երազանքի իրականացում: Ամեն ինչ արեցի յուրաքանչյուր պահը վայելելու համար, քանի որ մի քանի ամիս պատրաստվում ես մի քանի րոպեի համար։ Կարողացա բեմում ցուցադրել այն, ինչ նախապատրաաստել էի։ Իսկ դուդուկը կյանքիս գործիքն է և ուղեկիցը։ Երբ Ֆլորենտն ու Վիաննին միաժամանակ սեղմեցին կոճակը, ուզում էի ցած դնել խոսափողը և ասել շնորհակալություն: Բայց ինձ ամենաշատը հուզեցին նրանց խոսքերը։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ քրտնաջան աշխատանքը միշտ արդյունք է տալիս: Սա իմ երրորդ փորձն է այս նախագծում։ մասնակցել եմ նաև 2016-ին և 2020-ին: Հետ եմ նաում և հասկանում եմ, որ այն ժամանակ դեռ պատրաստ չէի։ Ֆլորենտ Պագնիին ընտրելու մասին մտածել էի մինչև ելույթս։ Նրա և իմ ձայները նման են։ Ընտրության պահին մի պահ մտածեցի Զազի թիմ գնալու մասին, բայց, երբ Պագնին չթողեց Զազին համոզել ինձ, հասկացա, որ դա նրա սիրո իրական ապացույցն էր», - անկեղծացել է երգիչը։