Logo

Հայկական անուններ «Օսկար 2026»-ի հաղթողների շարքում ՝ Սև Օհանյան, Նատալի Մուստիատա

18:41 / 16.03.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

97-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո դեռ քննարկվում է Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմի 5 անվանակարգում հաղթելը:

«Օսկար 2026»-ը բացառություն չէր՝ հայերը շարունակում են հաղթարշավը.

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյան-ի «Մեղավորները» ֆիլմը «Օսկար 2026»-ում ռեկորդ է գրանցել՝ ստանալով 16 անվանակարգ և 4 մրցանակ։ Ֆիլմը հաղթել է «Լավագույն դերասան», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն օրիգինալ երաժշտություն» և «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում։  Ավելի վաղ «Մեղավորները» ստացել էր «Ոսկե գլոբուս»-ի յոթ անվանակարգ:

Հայկական արմատներով ռումինացի սցենարիստ, ռեժիսոր Նատալի Մուստիատայի «Երկու մարդ, ովքեր փոխանակվում են թքով» կարճամետրաժ ֆիլմը ճանաչվել է Լավագույն կենդանի կարճամետրաժ ֆիլմ: Ֆիլմի համառեժիսոր է նաև Ալեքսանդր Սինհը:

Իր հարցազրույցներից մեկում Natalie Musteata-ն անկեղծացել է.

 «Իմ ընտանիքը Հայաստանից է։ Նրանք աքսորի պատճառով տեղափոխվել են Ֆրանսիա։ Ես մեծացել եմ երկու լեզվով»։

Ռեժիսոր, սցենարիստ Մադլեն Շարաֆյանի ELIO ֆիլմը, որը համատեղ աշխատանք է Pixar-ի հետ, ներկայացված էր «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը չի արժանացել «Օսկարի», բայց Շարաֆյանն «Օսկարի» իր առաջին անվանակարգը ստացել էր դեռ 2021 թվականին՝ Pixar-ի BURROW-ի համար, որը ներկայացված էր որպես «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ»:

fastnews-ads-banner