Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխության անվանակարգերը։
Հայ-ամերիկացի կինոռեժիսոր Սև Օհանյանի «Մեղավորներ»-ը սարսափ ֆիլմը առաջադրվել է «Օսկարի» 16 անվանակարգում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար» և այլն:

«Մեղավորներ»-ը արդեն «Օսկար»-ի պատմության մի մաս է՝ դառնալով երբևէ ամենաշատ առաջադրումներ ստացած ֆիլմը։ Ֆիլմը տարվա ամենաշատ գնահատված աշխատանքներից մեկն է՝ աշխարհում հավաքելով շուրջ 368 միլիոն դոլար:
Սև Օհանյանը կանգնած է համաշխարհային կինոյում հայկական նվաճումների պատմական պահի կիզակետում։
Միաժամանակ, հայ-ամերիկացի կինոռեժիսոր Մադելին Շարաֆյանը ստացել է իր երկրորդ «Օսկար»-ի առաջադրումը՝ Pixar-ի «ELIO» անիմացիոն ֆիլմի ռեժիսուրայի համար՝ գրանցելով պատմական ձեռքբերում թե՛ իր, թե՛ Pixar-ի համար։
Նախկինում նրա ֆիլմն առաջադրվել էր 2021 թվականին՝ որպես լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, սակայն «ELIO»-ն նրա առաջին «Օսկար»-ի անվանակարգն է լիամետրաժ ֆիլմի համար:

Շարաֆյանը «ELIO» ֆիլմի համառեժիսոր է՝ Դոմի Շիի և Ադրիան Մոլինայի հետ։
Ֆիլմը Շարաֆյանի ռեժիսորական դեբյուտն է, ինչը նրան դարձնում է առաջին հայուհին և Pixar-ի պատմության մեջ երրորդ կինը, որը նկարահանել է լիամետրաժ ֆիլմ։


