Logo

Հայտնի է աշխարհի ամենաերջանիկ երկիրը

14:58 / 06.04.2024Լուրեր
null

Ըստ ՄԱԿ-ի ամենամյա համաշխարհային երջանկության զեկույցի՝ Ֆինլանդիան աշխարհի ամենաերջանիկ երկիրն է։ Ֆինների հայրենիքը ամենաերջանիկն է ճանաչվում յոթերորդ տարին անընդմեջ: Երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան։ Հայաստանը 82-րդն է: Վերջին՝ 143-րդ տեղում Աֆղանստանն է:

Աշխարհի երջանկության զեկույցը հրապարակվում է 2012 թվականից՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ։ Հետազոտողները հաշվի են առնում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, սոցիալական աջակցության մակարդակը, կյանքի տեւողությունը, քաղաքացիական ազատությունների նկատմամբ հարգանքը, աշխատանքի անվտանգությունը, կոռուպցիայի մակարդակը և այլն: 

fastnews-ads-banner