Logo

Հայտնի է դարձել, թե ովքեր կլինեն Ռայան Մերֆիի «Հրեշը» սերիալի գլխավոր դերերում

12:50 / 30.06.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հայտնի են դարձել այն դերասանների անունները, ովքեր Ռայան Մերֆիի «Հրեշը» անթոլոգիական սերիալի երկրորդ եթերաշրջանում կմարմնավորեն Մենենդես իրական մարդասպան եղբայրներին, հայտնում է Deadline-ը։

Գլխավոր դերերը ստացել են դերասաններ Կուպեր Կոխը և Նիկոլաս Չավեսը։ Նախագիծը կլինի շոուներ Ռայան Մերֆիի «Հրեշը» սերիալի երկրորդ մասը՝ նվիրված ԱՄՆ-ի ամենահայտնի հանցագործներին։ Այն կկոչվի «Հրեշներ. Լայլի և Էրիկ Մենենդեսի պատմությունը»։

Երկրորդ եթերաշրջանի սյուժեն պատմում է Մենենդես եղբայրների մասին, ովքեր 1989 թվականի օգոստոսի 20-ին եսասիրական նկատառումներից ելնելով սպանեցին իրենց ծնողներին՝ իրենց հոր բազմամիլիոնանոց կարողությունը ժառանգելու համար։ Այս հանցագործությունը ռեզոնանսային դարձավ Ամերիկայում, քանի որ գործի գլխավոր մեղադրյալները արտոնյալ սոցիալական խավի պատկանող հարուստ ժառանգներ էին։

1996 թվականի հուլիսի 3-ին Լայլը և Էրիկ Մենենդեսը դատապարտվեցին ցմահ բանտարկության՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման։

fastnews-ads-banner