Logo

Հայտնի է Հայաո Միյաձակիի նոր մուլտֆիլմի թողարկման ամսաթիվը

Հեղինակ
Դինա Սամվելյան
18:10 / 14.12.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հայաո Միյաձակիի նոր մուլտֆիլմը ստեղծվել է ճապոնացի գրող Յոշինո Գենձաբուրոյի «Ինչպե՞ս եք ապրում» գրքի հիման վրա։ Այն լույս է տեսել 1937 թվականին և պատմում է 15-ամյա մի տղայի մասին, որը կորցրել է հորը։

Ի դեպ, ֆիլմը կլինի ռեժիսորի առաջին աշխատանքը վերջին 10 տարվա ընթացքում։

Առաջին պաստառն արդեն հասանելի է, պրեմիերան նախատեսված է 2023 թվականի հուլիսի 14-ին։

 

fastnews-ads-banner