Logo

Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակի անունը

17:42 / 22.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային առաջատար մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտը, որն էլ կներկայացնի Հայաստանը դեկտեմբերի 13-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում։

Ժյուրիի կազմում են եղել  Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Հանրային  հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր Աննա Թադևոսյանը, երգիչ Արամ MP3-ն, երգչուհի Ժակոն, ռեժիսոր Արթուր Մանուկյանը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և երգահան, երաժշտական պրոդյուսեր Նիկ Էգիբյանը: Հաշվի է առնվել նաև միջազգային մասնագետներից բաղկացած ֆոկուս խմբի կարծիքը։

Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է 6 տարեկանում։ Ալբերտն անկեղծացել է, որ «Մանկական Եվրատեսիլի» մեծ բեմում երգելն ու աշխարհին մեր երկիրը ներկայացնելը եղել է իր ամենամեծ երազանքը, որն այսօր արդեն իրականություն է:

Նա նասնակցել է մի շարք հեղինակավոր երաժշտական նախագծերի և մրցույթների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Այս տարի մասնակցել է ֆրանսիական մանկական «Ձայնը» (The Voice Kids) նախագծին, որտեղ նշանավոր ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորիի թիմի կազմում հասել է եզրափակիչ փուլ։

Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվի շուտով:

fastnews-ads-banner