Logo

Հայտնի է նոր Mac mini-ի թողարկման ամսաթիվը

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 24.08.2021Լրահոս
mac mini m1 3 large scaled - Հայտնի է նոր Mac mini-ի թողարկման ամսաթիվը

Առաջիկա ամիսներին Apple-ը կթողարկի Mac mini նոր M1X պրոցեսորով, հայտնել է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը, որը հայտնի է Apple-ի տեխնոլոգիայի վերաբերյալ իր ճշգրիտ կանխատեսումներով: Ըստ Գուրմանի՝ սարքի ռեդիզայն կարվի և այն ավելի շատ միակցիչներ կունենա: Համակարգիչը կարող է ունենալ մինչև 4 USB 4 / Thunderbolt 3 պորտ, 2 USB Type-A, Ethernet և HDMI:

Հարկ է նշել, որ Mac mini-ն Apple-ի առաջին արտադրանքներից էր, որը 2020 թվականին M1 չիպ էր ստացել: Ըստ Գուրման՝ այս սարքը հարմար է հիմնական առաջադրանքների համար, մինչդեռ ապագա մոդելը կօգտագործվի ավելի ռեսուրսային գործընթացների համար, ինչպիսիք են ծրագրաշարի մշակումը կամ տեսամոնտաժը:

 


fastnews-ads-banner