Logo

Հայտնի է «Օսկարի» հավակնորդների կարճ ցանկը 10 անվանակարգում

12:00 / 22.12.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան չորեքշաբթի հրապարակել է «Օսկար» մրցանակի հավակնորդների կարճ ցանկը 10 անվանակարգում: Ինչպես նշված է ակադեմիայի կայքում, «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում մրցանակի հնարավոր հավակնորդների ցանկում է Դենիել Ռոերի «Նավալնի» (Navalny, 2022 թ.) ամերիկյան ֆիլմը։

Ընդհանուր առմամբ, 144 վավերագրական ֆիլմից այս անվանակարգում ընդգրկվել է 15 ֆիլմ, որոնցից միայն հինգն ավելի ուշ կներկայացվեն մրցանակի։

Հավակնորդների թվում են․

«Այն ամենը, ինչ շնչում է» (All That Breathes, 2022), «Հետնորդ» (Descendant, 2022), «Ամբողջ գեղեցկությունն ու արյունահեղությունը» (All the Beauty and the Bloodshed, 2022), «Սիրո հրաբուխ» (Fire of Love, 2022), «Ջեյնի շարժումը» (The Janes, 2022), «Դեյվիդ Բոուի. Moonage Daydream» (Moonage Daydream, 2022), և այլն։

«Օսկար»-ի հավակնորդների կարճ ցանկը հայտնի է նաև «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։ Դրանք են՝

Argentina, Argentina, 1985
Austria, Corsage
Belgium, Close
Cambodia, Return to Seoul
Denmark, Holy Spider
France, Saint Omer
Germany, All Quiet on the Western Front
India, Last Film Show
Ireland, The Quiet Girl
Mexico, Bardo, False Chronicle of a Handful of Truths
Morocco, The Blue Caftan
Pakistan, Joyland
Poland, EO
South Korea, Decision to Leave
Sweden, Cairo Conspiracy

Բացի այդ, հեղինակավոր կինոմրցանակի հավակնորդները ներկայացված են «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ», «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն երգ», «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ», «Լավագույն ձայն»,  «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում:

Ամբողջական ցանկը՝ այստեղ։

Ավելի վաղ Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 12-ին։ Նախատեսվում է, որ արձանիկների հանձնման արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) Dolby Theatre-ում։

Մրցանակի հավակնորդները հայտնի կդառնան հունվարի 24-ին։

 

fastnews-ads-banner