Logo

Հայտնի են «Անահիտ» մրցանակաբաշխության դափնեկիրները

12:40 / 18.04.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիք հոլլ»-ում կայացավ Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որի արդյունքում ամփոփվեցին նախորդ երկու տարիների ընթացքում հայկական կինոարտադրության արդյունքները. լավագույնները պարգևատրվեցին «Անահիտ» մրցանակով:

Մրցանակների առումով ռեկորդակիր դարձավ «Արտոյի երկիրը» ֆիլմը, որը հաղթող ճանաչվեց 4 անվանակարգում: Ստորև ներկայացված են բոլոր 12 անվանակարգերի հաղթողները.

1․ Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

«Մենակ երկուսով»

 Ռեժիսոր՝ Արթուր Սահակյան

Պրոդյուսեր՝ Արամայիս Հայրապետյան 

  2. Լավագույն վավերագրական ֆիլմ

 «Վերապրել Շեքսպիրին»

 Ռեժիսորներ՝ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան

Պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Մարիամ Դավթյան, Իննա Սահակյան 

3․ Լավագույն մոնտաժ

 «Բնակիչները» 

Յաննիկ Լերոյ, Մերի Աղախանյան

4․ Լավագույն հնչյունային ձևավորում

 «Բախտի տերը»

Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան, Հարութ Քոթանջյան 

  5. Լավագույն նկարչական ձևավորում

 «Մեդալի հակառակ կողմը»

Արմեն Ղազարյան  

  6. Լավագույն երաժշտություն

      «Վազգեն. Վերջին Սպարապետը»

Արմեն Մարտիրոսյան  

 7. Լավագույն օպերատորական աշխատանք

 «Մեդալի հակառակ կողմը»

Սուրեն Թադևոսյան 

 8. Լավագույն սցենար

 «Արտոյի երկիրը»

Թամարա Ստեփանյան, Ժան-Կրիստոֆ Ֆերարի, Ժան Բրեշանդ, Ռոմի Կոկիա դի Ֆերո, Ջիհանե Չուաիբ   

  9. Կնոջ լավագույն դերակատարում

 Կամիլ Կոտեն 

«Արտոյի երկիրը»

  10. Տղամարդու լավագույն դերակատարում

 Խորեն Լևոնյան

«Վազգեն. Վերջին Սպարապետը» 

 11․ Լավագույն ռեժիսորական աշխատանք

 Թամարա Ստեփանյան

«Արտոյի երկիրը» 

  12․ Լավագույն խաղարկային ֆիլմ  

«Արտոյի երկիրը» 

Պրոդյուսերներ՝ Թամարա Ստեփանյան, Ստեֆան Ժուրդեն, Կամիլ Ժենտե 

«Անահիտ» մրցանակաբաշխությունը, որն անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, հայ կինոարվեստի առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր անունների բացահայտմանն ու առաջմղմանը, ինչպես նաև խթանել պրոֆեսիոնալ հետաքրքրությունը կինոյի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ։

fastnews-ads-banner