Logo

Հայտի են «Արտավազդ 2024» մրցանակաբաշխության հաղթողները

10:38 / 28.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երեկ, մարտի 27-ին՝ թատրոնի համաշխարհային օրը կայացավ  «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր մեծանուն հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

Հայտի են «Արտավազդ 2024» մրցանակաբաշխության հաղթողները.

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար - Արմեն Էլբակյան, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյան

Արմեն Ջիգարխանյան Մեծ «Արտավազդ»- Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ․ թ-ն, Ռոբերտ Հակոբյան – «Թագավորների խաղերը» (Հենրի II)

Լավագույն տղամարդ դերակատար- Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, Տիգրան Գաբոյան – «Ինկած բերդի իշխանուհին» (Քեսունի Վասիլ Իշխան)

Լավագույն կին դերակատար- Հայաստանի Երգի պետ․ թ-ն, Արաքսյա Մելիքյան– «Շղթա» (Աննա Մարկոսյան)

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար-Հ.Պարոնյանի անվ. երաժշտ․ կոմեդիայի թ-ն, Վարդան Կուղիանոսյան - «Գիշատիչների խնջույքը» (Կաուբախ)

Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար- Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, Նառա Սանթոյան – «Ինկած բերդի իշխանուհին» (Սաբեթ)

Լավագույն սցենոգրաֆիա- Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ․ թ-ն, Կարեն Գրիգորյան – «Փոքրիկ ողբերգություններ»

Լավագույն զգեստների նկարիչ- Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ․ թ-ն, Մերի Սարգսյան – «Փոքրիկ ողբերգություններ»

Լավագույն լուսային նկարիչ- Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, Հակոբ Պողոսյան – «Ինկած բերդի իշխանուհին»

Լավագույն երաժշտության հեղինակ- Հ.Պարոնյանի անվ. երաժշտ․ կոմեդիայի թ-ն, Վաչե Շարաֆյան -«Կոլոմբինա»

Լավագույն պիես- «Պատերազմի ցեցը» - Արմինե Բոյաջյան, Նարեկ Մանուչարյան

Լավագույն թատերախոսական- «Գերագույն» երկրպագուն» - Սուսաննա Բրիկյան

Լավագույն երիտասարդ դերասան- Բաբելոն թ-ն, Անդրանիկ Միքայելյան – Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1 (Մոցարտ)

Լավագույն երիտասարդ դերասանուհի- Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվ․ դրամ․ թ-ն, Անուշ Զանգիզորյան – «Ֆարենհայթ 451» (Քլարիս Մաքլելն)

Լավագույն երիտասարդ բեմադրիչ- Երևանի Կամերային թ-ն, Ժորա Մարտիրոսյան - «B 1427»

Լավագույն մանկական ներկայացում- «Ֆակտորի փրոդաքշն» Ազատ թատերախումբ, «Փայլոու»: Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուդիկ Տեր-Գալստյան, Երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կոկչյան, Բեմադրող խորեոգրաֆ՝ Հովհաննես Սարգսյան

Լավագույն երիտասարդական ներկայացում- Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, «Տունը սահմանին». Բեմ․՝ Արտուշ Միքայելյան

Լավագույն պլաստիկական ներկայացում- Հ.Պարոնյանի անվ. երաժշտ․ կոմեդիայի թ-ն. «Սիրո պատմություն Նյու-Յորքում»

Բալետմայստեր՝ Արտյոմ Գևորգյան

Լավագույն կամերային ներկայացում- Հ.Պարոնյանի անվ. երաժշտ․ կոմեդիայի թ-ն, «Գիշատիչների խնջույքը». բեմ․՝ Աշոտ Հակոբյան

Լավագույն ռեժիսուրա- Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն. Լյուդվիգ Հարությունյան – «Ինկած բերդի իշխանուհին»

Լավագույն ներկայացում- Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն. «Ինկած բերդի իշխանուհին», բեմ․՝ Լյուդվիգ Հարությունյան

 

 

 

 

 

 

fastnews-ads-banner