Logo

Հայտնի են «Գահերի խաղի» պրիքվելի մանրամասները

Հեղինակ
Մարինե Մելիքյան
12:01 / 25.07.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Սառույցի և կրակի երգը» ֆենտեզի ժանրի վեպերի շարքի հեղինակ Ջորջ Ռ.Ռ. Մարտինը և դրա հիման վրա նկարահանված «Գահերի խաղը» հեռուստասերիալի սպասվող պրիքվելի՝ «Վիշապի տան» գործադիր տնօրեն Ռայան Քոնդալը BBC-ի հետ կիսվել են նախագծի մանրամասներով:

Շոուն հիմնված է լինելու Ջորջ Մարտինի «Կրակ և արյուն» վեպի վրա, որտեղ Թարգարիեն տան սկանդալը վերաճում է քաղաքացիական պատերազմի: Նրանց տիրապետության տակ կլինի 17 վիշապ։

Գործողությունները տեղի են ունենում «Գահերի խաղի» իրադարձություններից 200 տարի առաջ, ուստի Սթարք և Լանիսթեր ընտանիքների հերոսները հետին պլան կմղվեն։

Օրեր առաջ HBO սթրիմինգային ծառայությունը հրապարակել էր «Վիշապի տունը» սերիալի նոր թրեյլերը։

Սերիալում գլխավոր դերերում նկարահանվել են Մեթ Սմիթը, Ուիլ Ջոնսոնը, Ջոն Մաքմիլանը, Սավաննա Սթայնը, Թեո Նեյթը, Էմմա Դ'Արսին, Փեդի Կոնսիդայնը, Օլիվիա Քուքը, Ռիս Իվանսը, այլք։

Պրեմիերան նախատեսված է օգոստոսի 21-ին։

 

fastnews-ads-banner