Logo

Հայտնի են «Օսկար 2026»-ի հաղթողները

16:44 / 16.03.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում արդեն 98-րդ անգամ հավաքվել էին կինոաշխարհի ներկայացուցիչները՝ անցկացնելու «Օսկար 2026»-ը: Հոլիվուդի լաբագույն կինոդեմքերը պարգևատրվեցին բաղձալի «Օսկար» արձանիկով:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Պայքար պայքարի ետևից» ֆիլմը՝ առաջ անցնելով իր 9 մրցակիցներից․ ֆիլմն ընդհանուր առմամբ արժանացել է 6 «Օսկար»-ի:

«Լավագույն դերասան» է ճանաչվել  Մայքլ Բի Ջորդանը՝ «Մեղավորներ»-ը ֆիլմի համար, «Լավագույն դերասանուհի»՝  Ջեսի Բաքլին՝ «Համնեթ» ֆիլմի համար:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»  անվանակարգում հաղթող է ճանաչվել Էմի Մեդիգանը՝ «Զենքեր» ֆիլմի համար, իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ 65-ամյա Շոն Փենը՝ «Պայքար պայքարից հետո» ֆիլմի համար, սակայն դերասանը մրցանակաբաշխությանը ներկա չի եղել։

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում այս տարի երկու հաղթող կար՝ «Երգիչները» և «Երկու մարդ փոխանակվում են թքով»: «Օսկար»-ի պատմության մեջ սա յոթերորդ դեպքն է, երբ նույն անվանակարգում հաղթում է երկու աշխատանք:

«Կոստյումների լավագույն դիզայն» և «Լավագույն գրիմ ու սանրվածք» անվանակարգերում հաղթել են «Ֆրանկեշտեյն» ֆիլմի մասնագետները:

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է դարձել «Մարգարտե արցունքներով աղջիկն», իսկ լիամետրաժ անիմացիա՝ «K-pop դևերի որսորդները»։

16 անվանակարգում ներկայացված «Մեղավորները» ֆիլմն «Օսկար» է ստացել է  նաև «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն օրիգինալ երաժշտություն», «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում։

 

fastnews-ads-banner