Logo

Հայտնի են «Ոսկե ծիրանի» ժյուրիի անդամները և նախագահը

18:45 / 21.06.2025Լուրեր
null

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Նա համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ամենազգայուն ձայներից է։
Ժյուրիի մյուս անդամներն են Սան Սեբասիանի և Թուրինի փառատոնների մասնակից, Ոսկե ծիրանի դափնեկիր, ամերիկահայ սցենարիստ և ռեժիսոր Էրիկ Նազարյանը, հունական Նոր ալիքի համահիմնադիր Աթենա Ռախիլ Ցանգարին, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակը, նշանավոր Աթենբերգ ֆիլմի ռեժիսորը, Աթենքի օլիմպիական խաղերի հանդիսավոր արարողությունների բեմադրողը, Յորգոս Միջինասիական ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովը և Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջի դափնեկիր, Օսկարի նոմինացված ֆիլմ արտադրող, ռումինական կինոյի առաջատար պրոդյուսերներից Ադա Սոլոմոնը։
«Ոսկե ծիրանն» այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։

fastnews-ads-banner