Logo

Հայտնի մարդիկ, որոնց անունները դրվել են այլ հայտնիների պատվին

Հեղինակ
tigran5
00:00 / 25.11.2021ՍՊՈՐՏ
ea7d0b5e88a2d8accc34b0b415 - Հայտնի մարդիկ, որոնց անունները դրվել են այլ հայտնիների պատվին

Հաճախ ծնողները երեխային սպասելիս գլուխ չեն հանում, թե որ անունն ընտրեն: Ոմանք սկզբից մինչև վերջ ուսումնասիրում են անունների բառարանները, ոմանք էլ որոշում են երեխային անվանակոչել սիրելի հարազատի կամ մարդկության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած մարդու պատվին:

Ներկայացնում ենք հայտնիների անունների հիմքում ընկած պատմությունները:

Լեոնարդո ԴիԿապրիո – Լեոնարդո դա Վինչի

ea7d0b5e88a2d8accc34b0b415 - Հայտնի մարդիկ, որոնց անունները դրվել են այլ հայտնիների պատվին

Հղիության ընթացքում դերասանի մայրը՝ Իրմելինը, Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահում դիտել է իտալացի նկարիչ և գիտնական Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները: Այդ պահին նա զգացել է, թե ինչպես է երեխան «փորիկում շարժվում» և որոշում է ապագա որդուն անվանել Լեոնարդո:

Ումա Թուրման – աստվածուհի Ումա

e0afb2509495a9ff22612b7920 - Հայտնի մարդիկ, որոնց անունները դրվել են այլ հայտնիների պատվին

Մանկության տարիներին դերասանուհուն ծաղրում էին իր անսովոր անվան համար: Բայց նա անվանակոչվել է հնդկական սիրո, գեղեցկության և ներդաշնակության աստվածուհի Փարվատիի պատվին, որի անուններից մեկը Ուման է: Եվ դա պատահական չէ. նրա հայրը՝ Ռոբերտ Թուրմանը, հնդկա-տիբեթական բուդդայական ավանդույթների մասնագետ էր:

Սելենա Գոմես – երգչուհի Սելենա Կինտանիլա

245b3859da9e3323236716abdb - Հայտնի մարդիկ, որոնց անունները դրվել են այլ հայտնիների պատվին

Դերասանուհուն և երգչուհուն անվանել են 90-ականների հայտնի ամերիկացի երգչուհի Սելենայի պատվին, ով դասվում է բոլոր ժամանակների ամենաազդեցիկ լատինաամերիկյան կատարողների շարքին:

Կիրա Նայթլի – գեղասահորդուհի Կիրա Իվանովա

696c1950a1a9013650cdfe506e - Հայտնի մարդիկ, որոնց անունները դրվել են այլ հայտնիների պատվին

Դերասանուհու անունը հայրն է ընտրել այն բանից հետո, երբ հեռուստացույցով տեսել է ռուս գեղասահորդուհի Կիրա Իվանովային, որին անմիջապես հավանել է: Գրանցման ժամանակ աղջկա մայրը պատահաբար ie-ի փոխարեն գրել է ei, ուստի անունը ստացել է բնօրինակ ուղղագրություն՝ Keira:

Ջուդ Լոու –  The Beatles – Hey Jude

7376cd54fb9de8bd68ac2f0aa6 - Հայտնի մարդիկ, որոնց անունները դրվել են այլ հայտնիների պատվին

Դերասանի ծնողներն իրենց որդուն անվանակոչել են բրիտանական The Beatles խմբի «Hey Jude» երգի կերպարի պատվին: Եվ նաև ի պատիվ Թոմաս Հարդիի «Մութ Ջուդա» պատմվածքի գլխավոր հերոսի՝ ողբերգական ճակատագրով փոքրիկ քաղաքի աղյուսագործի:

Վայնոնա Ռայդեր – քաղաք Մինեսոտայում

e4caf05d9eb41a98c2da0c69af - Հայտնի մարդիկ, որոնց անունները դրվել են այլ հայտնիների պատվին

Փողոցներն ու քաղաքները սովորաբար անվանակոչվում են հայտնի մարդկանց անուններով, սակայն դերասանուհի Վայնոնա Ռայդերի դեպքում, որը ծնվել է Մինեսոտա նահանգի Օլմսթեդ քաղաքում՝ հակառակն է եղել: Հարևան քաղաքը կոչվում է Վայնոնա, և ծնողները նրան այսպիսի անսովոր անուն են տվել: Հետաքրքիր է նաև, որ դերասանուհու կրտսեր եղբորն անվանակոչել են տիեզերագնաց Յուրի Գագարինի անունով:

Էնն Հեթուեյ – Ուիլյամ Շեքսպիրի կինը

e5e2aa59d1b00ede73aeca6638 - Հայտնի մարդիկ, որոնց անունները դրվել են այլ հայտնիների պատվին

Դերասանուհին անվանակոչվել է անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի կնոջ անունով և նրա լրիվ համանունն է: Բանն այն է, որ «Համլետի» հեղինակի կնոջ ամուսնությունից առաջ նա կրում էր Հեթուեյ ազգանունը:

Թեյլոր Սվիֆթ – երաժիշտ Ջեյմս Թեյլոր

b6a9b05e2fae5ab4ce123ff022 - Հայտնի մարդիկ, որոնց անունները դրվել են այլ հայտնիների պատվին

Ամերիկացի հայտնի երգչուհուն անվանել են երգիչ-երգահան Ջեյմս Թեյլորի պատվին: 2011 թվականին երկու երաժիշտները դուետ են երգել Նյու Յորքի Madison Square Garden-ում:

Քիթ Հարինգթոն – բանաստեղծ Քրիստոֆեր Մառլո

900dd755b687bff206ed49018c - Հայտնի մարդիկ, որոնց անունները դրվել են այլ հայտնիների պատվին

«Գահերի խաղի» աստղի ամբողջական անունը Քրիստոֆեր Քեյթսբի Հարինգթոն է: Դերասանի մայրը նրան անվանել է Էլիզաբեթյան դարաշրջանի անգլիացի բանաստեղծ Քրիստոֆեր Մարլոուի պատվին: Հետաքրքիր է, որ Քիթն իր ամբողջական անունը իմացել է միայն 11 տարեկանում:


fastnews-ads-banner