Logo

Հայտնի մուլտհերոսների իրական նախատիպերը

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:51 / 28.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
մուլտհերոսների նախատիպեր

Անիմացիաների հերոսների արտաքին տեսքը, վարքագիծը և բնավորության գծերը վերցված են տարբեր աղբյուրներից: Իսկ որոշ կերպարներ նկարիչներն անգամ նկարել են իրական մարդկանցից՝ մոդելներից կամ դերասաններից, որոնց հատուկ հրավիրել են ստուդիա:

Անիմատորները մանրամասն ուսումնասիրել են կերպարները և միայն դրանից հետո են ստեղծել մեր սիրելի մուլտֆիլմերի հերոսներին։

Այսօր անիմացիայի միջազգային օրն է, և այդ առիթով ներկայացնում ենք, թե իրականում ովքեր են հայտնի մուլտֆիլմերի հերոսների նախատիպերը․

1. Մարջ Չեմպիոն - Սպիտակաձյունիկը

Մարջ Չեմպիոն

Սկսելով աշխատել «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» անիմացիայի շուրջ՝ անիմատորները մարդկանց ռեալիստական ​​պատկերներ ստեղծելու մեծ փորձ չունեին։ Ուստի Disney-ը որոշեց վարձել «կենդանի մոդել»՝ Մարջ Չեմպիոն անունով երիտասարդ պարուհուն: Սպիտակաձյունիկի հագուստով աղջիկը նկարահանվել է մի քանի տեսարաններում, և հենց այս կադրերն են օգտագործվել մուլտֆիլմի հերոսի ստեղծման համար։

2. Էլեոնոր Օդլի - Մալեֆիսենթ

Էլեոնոր Օդլի

Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորելու հրավիրված դերասանները հաճախ ոգեշնչում են Disney-ի մուլտիպլիկատորներին հերոսների համար հետաքրքիր կերպարներ ստեղծելու հարցում։ Դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Էլեոնոր Օդլիի հետ: Նրա գեղեցիկ տեսքը կատարյալ էր «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի չար խորթ մոր կերպարը ստեղծելու համար։

3. Հելեն Սթենլի - Մոխրոտը, Արքայադուստր Ավրորա

Հելեն Սթենլի

Հելեն Սթենլին սկսեց աշխատել Disney-ի անիմատորների հետ միայն իր դերասանական կարիերայի ավարտին: Բայց նրա գեղեցկությունը գրավեց միլիոնավոր փոքրիկ հեռուստադիտողների սրտերը: Սթենլին դարձավ Մոխրոտի, ինչպես նաև արքայադուստր Ավրորայի նախատիպը:

4. Հանս Կոնրիդ - Նավապետ Հուկ

Հանս Կոնրիդ

Հանս Կոնրիդը, որը հրավիրված էր հնչյունավորելու Փիթեր Փենի հավերժ թշնամուն՝ նավապետ Հուկին, դարձավ նրա իրական նախատիպը։

5. Շերի Սթոուներ - Արիել և Բել

Շերի Սթոուներ

Գեղեցկուհի Շերի Սթոունը կենդանի մոդել էր «Գեղեցկուհին և հրեշի» և «Ջրահարսի» գլխավոր հերուսուհիների համար։ Արիելի համար նախատեսված նկարահանմանը Սթոուները նույնիսկ լողացել է արտիստների առաջ՝ հատուկ ջրամբարում։

6. Ալլադին - Թոմ Քրուզ

Թոմ Քրուզ

Սկզբում Disney-ի գլխավոր անիմատոր Գլեն Քինի գլխավորած թիմը Ալլադինի կերպարը դերասան Մայքլ Ջ. Ֆոքսին նման է կերտել, բայց կերպարը նրանց բավականաչափ գրավիչ չէր թվում։ Ի վերջո, որոշեցին որպես Ալլադինի նախատիպ վերցնել Թոմ Քրուզին:

7. Վինի Թուխ - Եվգենի Լեոնով

Եվգենի Լեոնով

Երբեմն պատահում է, որ դերասանի հնչյունավորած կերպարն ապշեցուցիչ կերպով նման է լինում նրան։ Այդպես է եղել Եվգենի Լեոնովի դեպքում, որն իր ձայնը նվիրեց զվարճալի արջուկ Վինի Թուխին։ Մուլտֆիլմի ռեժիսոր Ֆյոդոր Խիտրուկը հիշել է, որ երկար ժամանակ չէին կարողանում գտնել մեկին, ում ձայնը կհամապատասխաներ հեքիաթի հերոսին։ Նույնիսկ Եվգենի Լեոնովի ձայնը սկզբում նրանց դուր չի եկել։

Խիտրուկը դժգոհ էր, որ տեմբրը շատ ցածր է, բայց հետո ձայնային օպերատոր Գրիգորի Մարտինյուկն առաջարկեց մի փոքր արագացնել Եվգենի Պավլովիչի ելույթը՝ արագ ետ տալով ժապավենը։ Միայն դրանից հետո ձայնը հիանալի կերպով համապատասխանեց Վինի Թուխին, իսկ կերպարն ստացավ հայտնի դերասանի դիմագծերը։

8. Ֆրեկեն Բոկ - Ֆաինա Ռանևսկայա

Ֆաինա Ռանևսկայա

Մանկության տարիներին դիտելով Բորիս Ստեպանցևի «Մանչուկն ու Կառլսոնը» մուլտֆիլմը՝ քչերն էին հավանում «տնային տնտեսուհի» Ֆրեկեն Բոկին։

Ֆրեկեն Բոկի կերպարը կրկնօրինակվել է խորհրդային հայտնի դերասանուհի Ֆաինա Ռանևսկայայից։ Դերասանուհին հնչյունավորել է կերպարը, բայց երբ առաջին անգամ տեսել է հերոսուհուն, նույնիսկ վիրավորվել է։ Խոսելով Ֆրեկեն Բոկի արտաքինի մասին՝ դերասանուհին հայտարարել է, որ ինքն այնքան էլ «սարսափելի» չէ։

9. Ջին - Ռոբին Ուիլյամս

Ռոբին Ուիլյամս

«Ալլադինի» հեղինակներ Ջոն Մասկերը և Ռոն Քլեմենթսը նախագծել են Ջինի կերպարը՝ պատկերելով Ռոբին Ուիլյամսին: Դերասանը նաև հնչյունավորել է կերպարը, և նրա շատ երկխոսություններ իմպրովիզներ են:

10. Շրեկ - Մորիս Թիյե

Մորիս Թիյե

17 տարեկանից հետո ֆրանսիացի Մորիս Թիյեի մոտ առաջացել է ակրոմեգալիա՝ հիպոֆիզային գեղձի հիվանդություն, որն ուղեկցվում է ոսկրային հյուսվածքի անվերահսկելի աճով։ Փոփոխությունները շատ չեն ուշանում՝ 170 սմ հասակով տղամարդու քաշը հասնում է 122 կգ-ի, կոշտանում են նաև դեմքի դիմագծերը։ Թիյեն ստիպված է լինում թողնել իրավաբան դառնալու գաղափարը, փոխարենը նա տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որտեղ ըմբշամարտիկի հաջող կարիերա է անում: Եվ, ինչպես արդեն հասկացաք, Շրեկի նախատիպը հենց նա է:

ԲՈՆՈՒՍ.

Չար թագուհին - դերասանուհի Ջոան Քրոուֆորդ

Ջոան Քրոուֆորդ

Պոկահոնտաս - դերասանուհի Իռեն Բեդարդ

Իռեն Բեդարդ

Անգղերը «Ջունգլիների գրքում» – The Beatles

The Beatles

 

fastnews-ads-banner