Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական կայքը հրապարակել է այն ֆիլմերի ցանկը, որոնք 2022 թվականին կդառնան միջազգային կինոդիտման մասնակիցներ։ 79-րդ փառատոնը կանցկացվի իտալական Լիդո կղզում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը։
Այս տարի կինոփառատոնը կբացի ամերիկացի ռեժիսոր Նոա Բաումբախի «Սպիտակ աղմուկ» երգիծական տրագիկոմեդիան՝ Ադամ Դրայվերի և Գրետա Գերվիգի մասնակցությամբ: Եվս 22 ֆիլմ կպայքարի բաղձալի «Ոսկե առյուծ»-ի համար:
«Il signore delle formiche» - Ջանի Ամելիո, Իտալիա
«The Whale» - Դարեն Արոնոֆսկի, ԱՄՆ
«L'immensita» - Էմանուելե Կրիալեզե, Իտալիա/Ֆրանսիա
«Saint Omer» - Ալիս Դիոպ, Ֆրանսիա
«Blonde» - Էնդրյու Դոմինիկ, ԱՄՆ
«Tár» - Թոդ Ֆիլդ, ԱՄՆ
«Love life» - Կոձի Ֆուկադա, Ճապոնիա
«Athena» - Ռոմեն Գավրաս, Ֆրանսիա
«Bones & All» - Լուկա Գուադանյինո, ԱՄՆ
«The Eternal Daughter» - Ջոաննա Հոգգ, ԱՄՆ
«Bardo or False Chronicle of a Handful of Truths» - Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու, Մեքսիկա
«Beyond the Wall» - Վահիդ Ջալիլվանդ, Իրան
«The Banshees of Inisherin» - Մարտին ՄակԴոն, Իռլանդիա/ԱՄՆ/Մեծ Բրիտանիա
«Argentina, 1985» - Սանտյագո Միտրե, Արգենտինա/ԱՄՆ
«Chiara» - Սուզաննա Նիկյարելի, Իտալիա
Ամբողջական ցանկը՝ այստեղ:


