24․04․2024-ին հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է։ Ամեն տարի այս օրն ամբողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է հայոց ցեղասպանության զոհերին։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի (այժմ՝ Ստամբուլ) հայ ազգաբնակչության քաղաքական, հոգևոր, մշակութային առաջնորդները տեղահանվեցին ու սպանվեցին։ Այս ողբերգական իրադարձությանը նախորդել և հաջորդել են Հայկական լեռնաշխարհի և Օսմանյան կայսրության այլ վայրերից հայ ազգաբնակչության տեղահանումն ու ոչնչացումը։
Տասնամյակներ շարունակ բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել հայոց ցեղասպանության մասին։ Vnewsculture-ը ներկայացնում է հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմերի լավագույն ընտրանին։
1․ Մայրիկ
Ռեժիսոր՝ Անրի Վերնոյ, 1991 թվական։ Ֆիլմը հայոց ցեղասպանությունը վերապրած Ֆրանսիա գաղթած հայ ընտանիքի մասին է։ Մարսել տեղափոխված հայ բազմանդամ ընտանիքի միակ նպատակն իրենց որդուն լավ կրթություն տալն ու ամեն ինչով ապահովելն է։ Ֆիլմում խաղում են Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շարիֆը, Ռիշար Բերին, Սերժ Ավետիքյանը և այլք:
2․ Խոստում
Ռեժիսոր՝ Թերի Ջորջի, 2016 թվական։ Ֆիլմը հայոց ցեղասպանության մասին պատմական դրամա է։ Գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին։ Գլխավոր դերակատարներն են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը և Քրիստիան Բեյլը։ Ֆիլմը պատմում է սիրային եռանկյունու մասին, որը ծավալվում է Միքայելի (Այզեք)՝ բժշկականի հայ ուսանողի, Քրիսի (Բեյլ)՝ ամերիկացի լրագրողի և Աննայի (Լը Բոն) միջև, որը հայոց ցեղասպանությունից առաջ և դրա ընթացքում Ֆրանսիայում մեծացած հայ կին էր։
3․ Արտույտների ագարակը
Ռեժիսոր՝ Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրներ, 2007 թվական։ Գործողությունները ծավալվում են 1915 թվականին։ Ֆիլմը «Արտույտների ագարակը» անվանումով ագարակի սեփականատեր Ավագյանների ընտանիքի մասին է։ Զանգվածային ջարդերի ժամանակ թուրքերի կողմից սպանվում են Ավագյանների ընտանիքի բոլոր տղամարդիկ։ Կանայք փոքրիկ Ավետիսի հետ, ում հագցրել էին աղջկա շորեր, թուրքական բանակի զինվորների ուղեկցությամբ հազարավոր հայ ընտանիքների հետ գաղթի ճամփան են բռնում։ Կինոնկարում խաղում են Պաս Վեգան, Արսինե Խանջյանը, Չեկի Կարիոն և այլք:
4․ «Արարատ»
Ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան, 2002 թվական։ Ֆիլմը պատմում է Մեծ եղեռնի և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Էգոյանը բացի ֆիլմի ռեժիսորը լինելուց նաև սցենարի հեղինակն է և համապրոդյուսերը։ Ֆիլմում խաղում են Շառլ Ազնավուրը, Քրիստոֆեր Պլամերը, Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը, Սիմոն Աբգարյանը և այլք:
5․ «Սպի»
Ռեժիսոր՝ Ֆաթիհ Ակին, 2014 թվական: Մի երիտասարդ մարդ, ում անունն է Նազարեթ Մանուկյան, աքսորվում է իր հայրենի գյուղից՝ Մարդինից: Աքսորումից հետո նա հասկանում է, որ իր աղջիկները կարող են ողջ լինել։ Նա ճանապարհորդում է աշխարհի տարբեր մասերով՝ իր աղջիկներին գտնելու համար։ Վերջապես գտնում է իր աղջիկներից մեկին` Լուսինեին և իմանում, որ Արսինեն վարակվել էր անապատում և մահացել մի քանի տարի առաջ։ Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք: Գլխավոր հերոսին մարմնավորել է ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: