Logo

Հերոսական պատմություն Չաուշի մասին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 19.10.2020ՄՇԱԿՈՒՅԹ
1 - Հերոսական պատմություն Չաուշի մասին
Չաուշը մեր բոլոր ֆիդայապետերից տարբերվում էր իր՝ ինչ-որ տեղ հիվանդագին հայրենասիրությամբ, ինչից էլ վախենում ու սարսափում էր թշնամին։ Նրան անգամ պատկերացնում էին երկու գլուխ ունեցող մարդու կերպարանքով։ Նրա գլխի համար սուլթանական կառավարությունը բարձր գին էր առաջարկում, բայց այդպես էլ երկար ժամանակ չկարողացան նրան սպանել։

Մշո գյուղերից մեկում հայ ընտանիքը պատրաստվում էր հարսանիքի։

Իսկ տեղի սուլթանը լսելով այդ մասին, պայման է դնում որ մի դեպքում թույլ կտա հարսանիքի արարողությունը, եթե հարսը հարսանիքի գիշերը իրեն հյուրընկալի։ Փեսան ճար չգտնելով՝ օգնություն է խնդրում Չաուշից։
-Հարսանիքը կլինի ու հարսը կգնա սուլթանի մոտ, – պատասխանում է Չաուշը։
Փեսան, որի միակ հույսը Չաուշն էր, գլուխը կախ հեռանում է։

Բայց Չաուշի ասածը ասած էր․․․

․․․եթե ասել էր, որ պիտի հարսանիքը լինի, առարկել չէր կարող ու մտքում կրկնելով թե՝ էս ինչ կրակը ինձ գցեցի, գլուխը կախ հեռանում է։
Հաջորդ օրը սկսվում է հարսանիքը ու ավանդույթները պահելով՝ զուռնա դհոլով հարսին հանում են տանից տանում եկեղեցի պսակ անում, հետո գալիս քեֆ, ուրախության։ Ու երբ գալիս է հարսին փեսայի տուն ճանապարհելու ժամանակը, դրա փոխարեն, սուլթանի հրամանով, զինվորները գալիս են ու հարսին տանում սուլթանի մոտ։
Երբ մեր «համեստ, հեզիկ-նազիկ» հարսիկի վրայից սուլթանը փորձում է հանել հարսանեկան քողը, փոխարենը տակից դուրս է գալիս Գևորգը ու բռնելով սուլթանի կոկորդը ասում է.
– Սա է վերջը յուրաքանչյուր շան, ով կհամարձակվի մտքի ծայրով անգամ անցկացնել հայի պատիվը պղծել, – ասում է ու սուրը կոխում կոկորդը։
Բան այն էր, որ այն ժամանակ ավանդության համաձայն հարսի քողը պիտի միշտ փակ լիներ ու գլուխը կախ։ Ու հարսանիքի ամենասկզբից մեր հարսի պատվավոր տեղը զբաղեցրել էր խենթ Չաուշը։
Հաջորդ առավոտյան զինվորները գտնում են սուլթանին անկողմնում մեռած, հարսանեկան զգեստը կողքին։ Կասկած անգամ չկար թե դրա հեղինակն ով կարող էր լիներ։

fastnews-ads-banner