Project 12 խմբի անդամ, պարող, երգիչ Ժան Աբրահամյանն սոցիալական իր էջերում հայտնել է, որ դուրս է գալիս Project 12-ը: Նա խմբի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Երբ տարիներ առաջ միացա Project 12-ին, չէի պատկերացնի, թե էս բեմը ինչքան մեծ դեր ա ունենալու իմ կյանքում։ Էս տարիների ընթացքում ես ոչ միայն երգել եմ, այլ մեծացել եմ՝ որպես արտիստ, ապրել հարյուրավոր անմոռանալի երեկոներ և ստացել փորձ, որը միշտ ինձ հետ է լինելու։ Իմ Project 12-ի թիմ:
Շնորհակալ եմ ձեզ ամեն հիշվող վայրկյանների համար` թե բեմում, թե բեմից ներքև:
Առանձնահատուկ շնորհակալ եմ Նարեին, երգելու տաղանդս բացահայտելու, ինձ հավատալու ու մոտիվացնելու համար: Ամենալավ հանդիսատես, բոլորիցդ շատ շնորհակալ եմ սիրո, վստահության ու ծափերի համար։ Դուք այս ճանապարհի ամենակարևոր մասն եք եղել։ Ու հիմա նոր փուլ է սկսվում իմ կյանքում։ Ժամանակն է ամբողջովին նվիրվել իմ անհատական ստեղծագործական ճանապարհին: Բայց սա հրաժեշտ չէ։ Իմ պատմությունը Club 12-ի հետ դեռ շարունակվում է, և շատ շուտով նորից կհանդիպենք... արդեն նոր ձևաչափով»,- անկեղծացել է նա:



