Հպարտանալու առիթ բոլորիս համար. հայ կինոռեժիսորի աշխատանքը հետանկախության շրջանի հայ կինոյի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Կաննի միջազգային կինոփառատոնում։
Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն ընտրվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ընտրության «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմի նկարահանումների մեծ մասն արվել են Հայաստանում ու Արցախում։
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։ Ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները․հայկական՝ «անԷվա պրոդաքշն» (anEva production), ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշն» (Sister productions), բելգիական՝ «Կվասսա Ֆիլմս»` (Kwassa Films) ։
Ֆիլմի նկարահանվել են հայ և ֆրանսիացի դերասաններ՝ Նարինե Գրիգորյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը և Գրեգոր Քոլինը։

