Logo

Հրապարակվել է «Գահերի խաղ»-ի պրիքվելի թրեյլերը [տեսանյութ]

Հեղինակ
Զառա Սարգսյան
13:19 / 21.07.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Գահերի խաղ-պրիքվել

HBO սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Վիշապի տունը» սերիալի նոր թրեյլերը, որը «Գահերի խաղը» հեռուստասերիալի պրիքվելն է (սերիալում ներկայացված դեպքերին ժամանակագրորեն նախորդող դեպքեր)։

Թրեյլերը ցույց է տալիս հիմնական կերպարներին՝ Ռեյնիրա Թարգարիենին և Ալիսենտ Հայթաուերին: Նրանք պայքար են մղում Վեսթերոսի գահի համար։ Կռվի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը գտնում է համախոհներ:

«Վիշապի տունը» հիմնված է Ջորջ Ռ.Ռ․ Մարտինի «Կրակ և արյուն» վեպի վրա: Իրադարձությունները տեղի են ունենում «Գահերի խաղի» իրադարձություններից 200 տարի առաջ և պատմում են Թարգարիեն տան մասին:

Սերիալում գլխավոր դերերում նկարահանվել են Մեթ Սմիթը, Ուիլ Ջոնսոնը, Ջոն Մաքմիլանը, Սավաննա Սթայնը, Թեո Նեյթը, Էմմա Դ'Արսին, Փեդի Կոնսիդայնը, Օլիվիա Քուքը, Ռիս Իվանսը, այլք։

Պրեմիերան նախատեսված է օգոստոսի 21-ին։

 

fastnews-ads-banner