Հրապարակվել է բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիի «Թարգմանիչը» նոր մարտաֆիլմի թրեյլերը։
Ֆիլմի սյուժեն կառուցված է ամերիկացի սերժանտ Ջոն Քինլիի շուրջը, որը մի անգամ թարգմանչի հետ շրջափակման մեջ է եղել Աֆղանստան գործուղման ժամանակ։
Վերադառնալով տուն՝ ԱՄՆ, Քինլին իմանում է, որ թարգմանչին ու նրա ընտանիքին չեն տանի Միացյալ Նահանգներ։ Այդժամ նա որոշում է անձամբ զբաղվել այդ հարցով։
Ֆիլմում գլխավոր դերը խաղացել է Ջեյք Ջիլենհոլը։ Նախագծին մասնակցել են նաև Ջեյսոն Վոնգը, Ալեքսանդր Լյուդվիգը, Սթարը, Դար Սալիմը։
Ամերիկյան պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին, հայտնում է MGM-ի յութուբյան ալիքը։


