Logo

Հարիսոն Ֆորդը՝ դեռ ձիու վրա․ հրապարակվել է «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի ժամացույցը» ֆիլմի նոր թիզերը

13:27 / 13.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Ինդիանա Ջոնսը և ճակատագրի ժամացույցը

Հրապարակվել է «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի ժամացույցը» (Indiana Jones and the Dial of Destiny) ֆիլմի նոր թիզեր-թրեյլերը՝ Հարիսոն Ֆորդի գլխավոր դերակատարմամբ։

Սուպերբոուլ LVII-ի շրջանակում Disney-ը և Lucasfilm-ը ցուցադրել են Հարիսոն Ֆորդի հերոսի մասին վերջին ֆիլմի թարմ թրեյլերը՝ նոր հայացք նետելով, թե ինչ կարող են ակնկալել հեռուստադիտողներն այս արկածային ֆիլմից: 

Ֆիլմն էկրան կբարձրանա 2023 թվականի հունիսի 30-ին և կլինի հինգերորդ մասը ֆիլմաշարի, որը սկսվել է 1981 թվականին «Կորած տապանի արշավորդները» ֆիլմով։

Մենք դեռ շատ բան չգիտենք Ինդիանա Ջոնսի և ճակատագրի ժամացույցի մասին, բայց գիտենք, որ Ֆորդին, Մադս Միկելսենին և Ֆիբի Ուոլեր-Բրիջին միացել են Անտոնիո Բանդերասը, Ջոն Ռիս-Դևիսը, Շոնետ Ռենե Ուիլսոնը, Թոմաս Կրեչմանը, Թոբի Ջոնսը․․․

fastnews-ads-banner