Lionsgate Movies կինոստուդիայի YouTube-ի ալիքում հայտնվել է «Ջոն Ուիք 4» մարտաֆիլմի վերջին թրեյլերը՝ Կիանու Ռիվզի մասնակցությամբ։
«Ջոն Ուիքի» նոր մասի պրեմիերան նախատեսվում է 2023 թվականի մարտի 24-ին։ Նաև հաջորդ տարի սպասվում է «Բալերինա» ֆիլմի լիամետրաժ սփին-օֆֆի թողարկումը, որում գլխավոր դերը խաղում է Անա դե Արմասը։ «Ջոն Ուիքի» չորրորդ մասի սյուժեի մանրամասները չեն բացահայտվում։ Սակայն, վերջերս հայտնի դարձավ, որ երկրպագուները չպետք է ակնկալեն ֆիլմի երջանիկ ավարտ։
Կիանու Ռիվզն ավելի վաղ «Ջոն Ուիք 4»-ն անվանել էր իր կարիերայի ամենաբարդ ֆիլմը։


