Գարիկ Պապոյանը հարցազրույց է տվել «VTV» յութուբյան ալիքին: Հումորիստ, դերասանն անկեղծացել է, որ 3 տարի առաջ իրեն առաջարկել են ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, սակայն հրաժարվել է: Կոչման իմաստը չի հասկանում: «Որպես պետական պարգև չափորոշիչներ պետք է ունենալ: Վաստակավոր արտիստի չափորոշիչը ես, իրոք, չեմ հասկացել: Շատ շնորհքով ասել եմ, շնորհակալ եմ, բայց այս տարին իմ ամենաակտիվը չէր: Ինչի՞ համար են տալիս: Տպավորություն էր՝ իմ հերթն էր հասել, տալիս էին: Քանակ կա, որ պիտի լրացնեն: Հասան «Պ» տառին՝ Պապոյան, ես դրանից լավ չեմ զգացել, հրաժարվել եմ», - նշել է Գարիկը: