Logo

Հոլիվուդը սկսել է աշխատել «Մատրիցայի» հինգերորդ մասի վրա

15:13 / 04.04.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ամերիկյան Warner Bros կինոստուդիան աշխատում է «Մատրիցայի» հինգերորդ մասի վրա, հայտնում է  The Hollywood Reporter ամսագիրը ։

Ֆիլմի ռեժիսորը Դրյու Գոդարդն է։ Նա արդեն յուրօրինակ գաղափար է առաջարկել կինոստուդիային՝ ընդլայնելու ֆրանշիզը։ Ֆիլմը ստեղծողները խոստացել են պահպանել առաջին ֆիլմերի ոգին։

Նախորդ մասերի ստեղծողներից մեկը՝ Լանա Վաչովսկին, հանդես կգա որպես գործադիր պրոդյուսեր։ Դերասանական կազմի և սյուժեի մանրամասները դեռևս չեն բացահայտվել: Նախկինում ֆիլմում նկարահանվել են Կիանու Ռիվզը, Քերի-Էնն Մոսը, Լորենս Ֆիշբերնը և այլք։

 

 

fastnews-ads-banner