Սադրիչ զույգը ցնցել է բոլորին Grammy 2025 մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա։ Բիանկայի առանց ներքնազգեստի ամբողջովին թափանցիկ զգեստով հայտնվելը ստվերել է երաժշտական մրցանակաբաշխության մյուս բոլոր իրադարձությունները։ Իրենց անպարկեշտ արտաքինի համար նրան և Քանյեին ոստիկաններն ուղեկցել են միջոցառումից: Ի՞նչ է սա նշանակում աստղերի համար:
Հետևանքները Բիանկայի համար
Մերկության սիրահարն առայժմ կարծես թե կարողանում է հանգիստ շունչ քաշել։ Նրան իրավական հետևանքներ չեն սպասվում Grammy մրցանակաբաշխության կարմիր գորգի իր ամբողջովին թափանցիկ զգեստի համար:
Լոս Անջելեսի աղբյուրները երկուշաբթի TMZ-ին ասել են, որ ոչ ոք պաշտոնական բողոք չի ներկայացրել Քանյե Ուեսթի կնոջ հանդերձանքի, ավելի ճիշտ՝ դրա բացակայության վերաբերյալ: Աղբյուրները նաև նշել են, որ ամենամյա մրցանակաբաշխությունը մասնավոր միջոցառում է, և հրավիրված հյուրերի թվում են եղել Քանյեն և նրա ուղեկիցը։
Ինսայդերները վստահ են նաև, որ Ուեսթը նախապես պատրաստել էր ողջ սադրանքը և Բիանկային «ուղղորդել» կարմիր գորգի վրա։
Աղբյուրները նաև նշում են, որ Ուեսթը հետագայում իր կնոջ կերպարն անվանել է «արվեստ»:
Հաշվի առնելով, որ զույգին թույլ են տվել մասնակցել afterparty-ին, իսկ Բիանկան այնտեղ հայտնվել է սև բոդիով, աստղերն ու կազմակերպիչները դժգոհություններ չեն ունեցել միմյանց դեմ։
Հետևանքները Քանյեի համար
Այս սկանդալը Քանյեին կարող է արժենալ 20 միլիոն դոլար։ Ինչպես գրում է Daily Mail-ը, ռեփերը մայիսին պետք է երկու համերգով հանդես գար Ճապոնիայում՝ Tokyo Dome-ում, սակայն այն բանից հետո, երբ նրա կինը ամբողջովին մերկ հայտնվել է Լոս Անջելեսի կարմիր գորգի վրա, Ճապոնիայում ներդրողները վճռական են վերսկսել գործարքը: