Logo

«Իմ ապաստանն ու երջանկության վայրը». Բեյոնսեի մայրը սգում է Մալիբուում ամբողջությամբ այրված տան համար

14:23 / 10.01.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

71-ամյա մոդելավորողը տուժել է Լոս Անջելեսի ավերիչ հրդեհների պատճառով։ Թինա Նոուլզը Մալիբուում կորցրել է իր սիրելի տունը օվկիանոսի ափին:

Բեյոնսեի մայրը համալրել է Կալիֆորնիայում բնական աղետի պատճառով իրենց ունեցվածքը կորցրած աստղերի շարքը։ Թինան ասել է, որ հրդեհը ոչնչացրել է իր լողափնյա տունը Մալիբուում: Երեքշաբթի օրվանից տարածքը տուժել է վերջին տասնամյակի ամենասարսափելի փոթորիկներից, որոնք հրդեհների պատճառ են դարձել՝ ոչնչացնելով հազարավոր կառույցներ:

Նորաձևության դիզայները տեսանյութ է հրապարակել՝ տեսարանով դեպի օվկիանոս, որը բացվում է իր տան պատշգամբից։ «Թող Աստված օրհնի մեր հրշեջ ծառայության բոլոր քաջարիներին ու կանանց, որոնք վտանգեցին իրենց կյանքը վտանգավոր պայմաններում։ Մենք շնորհակալ ենք ձեր նվիրումի և խիզախության և այսքան կյանքեր փրկելու համար: Ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել, եթե չլինեին փրկարարների և շտապ օգնության ծառայությունների նվիրվածությունը», - ասել է Նոուլզը:
 
Բեյոնսեի մայրը դիմել է նաև նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին և անօթևան են մնացել անտառային հրդեհների հետևանքով։ «Ես շատ եմ ցավում այն ​​մարդկանց համար, որոնք կորցրել են ընտանիքի անդամներին։  Ես աղոթում եմ  իմ ամբողջ սրտով: Չեմ կարող պատկերացնել այն ցավը, տառապանքը և վախը, որը դուք ապրում եք... Ես ջերմեռանդորեն աղոթում եմ մեր գեղեցիկ Լոս Անջելես քաղաքի համար: Մենք դիմացկուն ենք և կվերականգնենք։ Եվ սա կանցնի», - Թինայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը :
fastnews-ads-banner