91 տարեկանում կյանքից հեռացել է Մերի Ջո Քեմփբելը: Նրա ընտանիքը մահվան մասին հայտնել է սոցիալական ցանցերում ու արխիվային լուսանկարներ հրապարակել:
45-ամյա աստղը հրապարակման մեջ իր սիրելի տատիկին՝ անվանել է իր «լավագույն ընկերուհին»։
«Իմ սիրելի տատիկ Էմ Ջեյ, իմ լավագույն ընկերուհին, իմ մտերիմ ընկերուհին և իմ հավերժական երկվորյակը... Դու մեր ամբողջ ընտանիքին սովորեցրել ես ամենակարևորը՝ որ ընտանիքը միշտ առաջին տեղում է։ Սրանք արժեքներ են, որոնք մենք կկրենք մեզ հետ մեր ողջ կյանքի ընթացքում»,-գրել է Քիմը։
Նա հիշել է, որ հենց իր տատիկն է իրեն առաջին աշխատանքը տվել Shannon & Co.-ում՝ Սան Դիեգոյում իր սեփական մանկական խանութում։
«Դու ինձ տվեցիր իմ առաջին աշխատանքը և սովորեցրեցրիր աշխատասիրություն, ուժ և ինքնավստահություն։ Դու միշտ հավատացել ես ինձ, աջակցել ինձ և այն մարդն ես եղել, որի կողքին ես ինձ անվտանգ եմ զգացել»,-ասել է Քարդաշյանը։
«Գիտեմ, որ հիմա խաղաղության մեջ ես։ Գրկիր պապիկ Հարրիին, մորաքույր Կարենին և հայրիկիս ինձ համար։ Դուք միշտ կլինեք իմ մի մասը։ Ես անսահման սիրում եմ քեզ և հավերժ կկարոտեմ», - գրել է նա՝ եզրափակելով գրառումը. «Դու մեզանից լավագույնն էիր»։
Ավագ դուստրը՝ Քրիս Ջենները, հրաժեշտ է տվել մորն ու նրան «ընտանիքի սիրտ» անվանել: Նա նշել է, որ հենց մայրն է իրեն սովորեցրել կյանքի ամենակարևոր արժեքները՝ անվերապահ սիրել, բարի լինել ու գնահատել միասին անցկացրած ամեն պահը.
«Մայրիկ, շնորհակալ եմ քո բոլոր զոհողությունների և մեզ հետ կիսած յուրաքանչյուր իմաստության համար։ Մեր սրտերը կոտրված են, բայց մենք մխիթարություն ենք գտնում՝ իմանալով, որ այդպիսի սերը երբեք չի լքի մեզ։ Երբ նայում եմ իմ երեխաներին ու թոռներին, միշտ տեսնում եմ քո մի մասնիկը։ Իմ մեջ չկա որևէ գիծ, որը դու չես ձևավորել։ Եվ եթե ես այս աշխարհում ինչ-որ լավ բան եմ արել, դա այն պատճառով է, որ ամբողջ կյանքում փորձել եմ ապրել այնպես, որ ինձնով հպարտանաս»,- գրել է նա:





