Logo

«Իմ սիրտը զբաղված է։ Գուցե դեռ երեխաներ էլ լինեն». Միխայիլ Գալուստյանն՝ իր նոր սիրելիի մասին

18:15 / 19.03.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

46-ամյա Միխայիլ Գալուստյանը հայտնել է, որ Վիկտորիա Շտեֆանեցի հետ բաժանումից հետո գտել է իր երջանկությունը։

Շոումենն անցյալ տարվա ապրիլին հայտարարել էր, որ ամուսնալուծվել է 18 տարվա ամուսնությունից հետո։ Նախկին ամուսինները բաժանվել են առանց սկանդալների և շարունակում են միասին դաստիարակել իրենց երկու դուստրերին՝ 15-ամյա Էստելլային և 14-ամյա Էլինային.

«Մենք հասուն, ադեկվատ մարդիկ ենք և ամեն ինչ լավ հասկանում ենք։ Վատ են բաժանվում, երբ մարդկանց միջև ինչ-որ բան է պատահում, օրինակ՝ դավաճանություն։ Փառք Աստծո, մեզ մոտ նման բան չի եղել։ Մենք պարզապես հասկացանք, որ պետք է յուրաքանչյուրս մեր ճանապարհով գնանք»,- նշել է Գալուստյանը։

Դերասանի խոսքով՝ նրանք մնացել են հիանալի ծնողներ.

«Մենք այլևս ամուսիններ չենք, այլ պարզապես մայր ու հայր։ Բայց ես ունեմ իմ անձնական կյանքը և առաջ եմ շարժվում։ Նա նույնպես ունի իր կյանքը։ Մենք, այսպես թե այնպես, ստիպված ենք պահել հարաբերությունները, որովհետև ունենք երեխաներ։ Ինչպես ասում են՝ նախկինները ամենակայուն բանն են՝ դա ամբողջ կյանքի համար է»,- ասել է նա։

Գալուստյանը նաև նշել է, որ ալիմենտների հարցը լուծել են խաղաղ ճանապարհով՝ դատարանից դուրս։

«Ամեն ինչ պարզ է, ես շարունակում եմ հոգալ։ Ես ոչ մեկին չեմ դավաճանել, չեմ փախել։ Նրանք իմ երեխաներն են, այստեղ ալիմենտի հարց անգամ չկա՝ ես ամեն ինչ կանեմ նրանց համար», - վստահեցրել է նա։

Միաժամանակ արտիստը չի բացառում, որ կրկին հայր կդառնա։ Նա հաստատել է, որ այժմ հարաբերությունների մեջ է.

«Այո, իմ սիրտը զբաղված է։ Ես երջանիկ մարդ եմ։ Սերը ամենակարևորն է։ Մենք վաղուց ենք ճանաչում իրար, բայց հարաբերությունները նոր են սկսել»,- անկեղծացել է Միխայիլը։

Գալուստյանը նաև պատմել է, որ շատ լավ հարաբերություններ ունի իր դուստրերի հետ։ Նրա խոսքով՝ դաստիարակության մեջ կարևոր է երկխոսությունը, ոչ թե արգելքները: Նա հավելել է, որ իր դուստրերը լավ գիտեն իրենց արժեքը և թույլ չեն տա, որ իրենց օգտագործեն:

Գալուստյանի նոր սիրելին 35-ամյա Լիլիա Կիոսեն է։ Նա մասնագիտությամբ դիմահարդար է:

fastnews-ads-banner