Logo

Ինչ ասել է «բաբելոնյան աշտարակաշինություն»

Հեղինակ
Զառա Սարգսյան
15:18 / 26.08.2022ՄՇԱԿՈՒՅԹ
բաբելոնյան աշտարակաշինություն

Այս արտահայտությունը ծագել է Աստվածաշնչից։ Նշանակում է խառնաշփոթ, անկարգություն, քաոս։

Համաշխարհային ջրհեղեղից հետո մարդիկ փորձել են Միջագետքում կառուցել քաղաք և աշտարակ, որի բարձրությունը հասնելու էր երկնքին։ Ըստ Աստվածաշնչի՝ Աստված խիստ զայրանում է մարդկանց հանդգնության վրա և «խառնում լեզուները»։ Մարդիկ դադարում են իրար հասկանալ և ցրվում են աշխարհով մեկ։ Անավարտ քաղաքը կոչվում է Բաբելոն (հին հրեերեն բալալ «խառնել, խառնաշփոթել» բայից)։

  • Պետք է կանխել երկրում նոր բաբելոնյան աշտարակաշինությունը։

բաբելոնյան աշտարակաշինություն

fastnews-ads-banner