Logo

Ինչպե՞ս գրել անձնանունների բաղադրիչները

13:56 / 21.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Տարբեր հրապարակումներում հաճախ կարելի է նկատել բառերի մեծատառ և փոքրատառ գրության շփոթ։

Այս բաժնում՝

  1. տեղեկապատկերների միջոցով բացատրվում են բառեր, որոնք մեկ իմաստով գործածվելիս գրվում են մեծատառ, մյուսով՝ փոքրատառ,
  2. պատկերների միջոցով ներկայացվում է, թե բաղադրյալ հատուկ անունների ո՛ր բաղադրիչներն են գրվում մեծատառ, որոնք՝ փոքրատառ։ 

Չինական, կորեական, վիետնամական, կամպուչիական անձնանունների բոլոր բաղադրիչները գրվում են մեծատառ և անջատ:

Օր.՝ Լի Բո, Լի Կուան Յու, Կիմ Իր Սեն, Հո Շի Մին


Տեր, Մելիք, Միրզա, Բեկ սկզբնաբաղադրիչները հայկական ազգանունների մեջ գրվում են մեծատառ: Դրանք ազգանվան մյուս մասին սովորաբար միանում են գծիկով: 

Օր.՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Միքայել Մելիք-Օհանջանյան, Դանիել Բեկ-Փիրումյան:

Կան ազգանուններ, որոնցում նշված բաղադրիչները անանջատ են գրվում:

Օր.՝ Համո Բեկնազարյան:


Փոքրատառ են գրվում արևելյան անձնանունների ալ, ադ, էդ, լ, էլ, իբն, և նման բաղադրիչները:

Օր.՝ Սալահ ադ Դին, Աբուլ-լ-Ալա-ալ-Մաարի, Աբու Ալի իբն Սինա

Այս կարգի անձնանունները հանդիպում են առանձին կամ գծիկով գրությամբ: 

fastnews-ads-banner