Անջելինա Ջոլին մանկության տարիներին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել։ Դերասանուհին մի քանի անգամ նույնիսկ մտածել է ինքնասպանության մասին։ Սակայն նա չէր ուզում ինքնասպան լինել, քանի որ դա կարող էր լուրջ հոգեբանական տրավմա պատճառել իր սիրելիներին։
Այսպիսով, դերասանուհին փորձեց վարձել մարդասպանի՝ իրեն սպանելու համար։ Այդ դեպքում, ըստ աստղի, հարազատները չէին մեղադրի Ջոլիին այս ճակատագրական քայլը կատարելու համար։
Անջելինան գտավ մեկին, ով կարող էր կատարել իր պատվերը, բայց նա հետաձգեց գործարքը։
«Նա բավականին պարկեշտ մարդ էր և հարցրեց, թե կարո՞ղ եմ մտածել այդ մասին և երկու ամսից կրկին զանգահարել իրեն», - ասաց նա 2001 թվականին։
Բարեբախտաբար, այս ընթացքում Ջոլին կարողացավ հաղթահարել իր ներքին ճգնաժամը, իրեն ավելի լավ զգաց և չեղարկեց պատվերը։