«Fast News Culture»-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 8-ին Հոլիվուդի «Dolby» թատրոնում կայացել էր «Armenian Music Video Awards»-ը: Մրցանակաբաշխությունից հետո չեն դադարում խոսակցությունները համերգին չմասնակցած արտիստների մասին։ Համերգի կազմակերպիչ Արա Ղազարյանն իսնտագրամում անդրադարձել է այդ թեմային։ «Արդեն 2 օր է անցել մրցանակաբաշխությունից, սակայն դեռևս կրքերը չեն հանդարտվում: Մենք ստանում ենք տասնյակ զանգեր, նամակներ, շնորհակալական խոսքեր, ինչի համար շատ ուրախ եմ: Մրցանակաբաշխությունն անցավ փառահեղ՝ ի ուրախություն մեզ, ի դժբախտություն շատ մարդկանց, ովքեր վստահ էին, որ այն տապալվելու է կամ չի կայանալու: Նրանց երազանքներն իրականություն չդարձան։ Մրցանակաբաշխությունն անցավ ֆանտաստիկ: Եղել են արտիստներ, որոնց առաջարկել ենք մասնակցել, սակայն ինչ-ինչ պահանջներ են ներկայացրել, որն ի վիճակի չենք եղել բավարարել ու նրանք չեն մասնակցել: Օրինակ՝ Լիլիթ Հովհաննիսյանի հետ 10 անգամ հանդիպեցի, շատ սիրում ու գնահատում եմ նրան և ամուսնուն, սակայն, մենք որևէ մեկին չենք վճարել մրցանակաբաշխության համար: Աշխարհում նման պրակտիկա չկա։ Կինոակադեմիան չի վճարում Դի Կապրիոյին՝ «Օսկարին» մասնակցելու համար: Մեզնից պահանջել են գումար, ասել ենք՝ շնորհակալություն, ցտեսություն», - ասել է Արա Ղազարյանը:


