Մայիսի 18-ին Կաննի կինոփառատոնում կցուցադրվի «Ինդիանա Ջոնս» ֆրանշիզի վերջին ֆիլմը՝ Հարիսոն Ֆորդի մասնակցությամբ, այդ մասին հաղորդվում է միջոցառման կայքում։
«Ինդիանա Ջոնսը և Ճակատագրի անիվը» ֆիլմը, որի համար Ֆորդը վերադառնում է Ինդիանա Ջոնսի իր խորհրդանշական դերին, կինովարձույթում կհայտվի 2023 թվականի հունիսի 30-ին: Ըստ սյուժեի՝ Ֆորդին կայցելի ընկերը՝ Սալլահը, որին մարմնավորում է Ջոն Ռիս-Դևիսը, և կակնարկի, որ նրա հուզիչ արկածների ժամանակը դեռ չի անցել։
Ֆիլմաշարի հինգերորդ մասում կլինի դրվագ, որի գործողությունները տեղի կունենան «Վերջին խաչակրաց արշավանքի» (1989) և «Բյուրեղյա գանգի թագավորության» (2008) միջև ընկած ժամանակահատվածում։
Ավելի վաղ դերասան Հարիսոն Ֆորդը հայտնել էր, որ Ինդիանա Ջոնսի մասին նոր ֆիլմը իր համար կլինի վերջինը ֆրանշիզում։