Logo

«Ինձ բացակա չդնեք»․ Համո Սահյանի ծննդյան օրն է

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:30 / 14.04.2022Թոփեր
null

Մարդը տիեզերք է գնում ոչ թե երկրագնդի վրա տեղ չլինելու պատճառով, այլ պարզապես չի դիմանում երկրային ցավերին․․․

Բանաստեղծ Համո Սահյանը (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին՝ Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։

1935-39-ին սովորել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական ֆակուլտետում։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում:

Համո Սահյան | Գրական Թերթ

Համո Սահյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)` որպես Կասպիական նավատորմի նավաստի։

1944-ին գրող Ստեփան Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Ստեփան Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում այսպիսի տողեր կան.

«Դուք հոր նման խիստ եք եղել, 
Ու հոր նման ներող,
Ձեր խորհուրդը խորն է եղել
Ու խրատը՝ գերող»։

Նա 13 տարեկանից մենակ է եղել ու հասել է նրան, ինչին պետք է հասներ. որդու  հուշերը` Համո Սահյանի մասին (ֆոտո) | Armlur – Լուրեր Հայաստանից    

1965-1967 թվականներին Համո Սահյանը եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։ Մահացել է 1993-ի հուլիսի 17-ին՝ Երևանում։ Նրա աճյունը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում։

Ուշագրավ պատառիկներ Համո Սահյանի կյանքից

Սահյանի առաջին սերն իրենց գյուղի ջրաղացպանի աղջիկն է եղել, բայց ամեն ինչ ավարտվում է, երբ Սահյանը տեղափոխվում է Բաքու։ Աղջիկն այդպես էլ ոչ մեկի հետ չի ամուսնանում։

 

Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «Սահ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։

 

«Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին, ապաքինում է նրանց վիրավոր, քայքայված նյարդերն ու հոգիները»,- մեծ պոետի մասին ասել է բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը։

* * *

Ես ամբողջ գիշեր քեզ էի կանչում,
Քեզ էի հիշում ես ամբողջ գիշեր,
Ինձ ամբողջ գիշեր քո սերն էր տանջում,
Ախ էի քաշում ես ամբողջ գիշեր:
Ինչո՞ւ ես դրել գլուխդ բարձին,
Անցնող ժամերին չկա վերադարձ,
Արի չսպասենք մենք լուսաբացին,
Արթնացիր, թռչենք դեպի լուսաբաց:
Կյանքը տրվում է միայն մի անգամ,
Երկու կյանք երբեք չի ունեցել մարդ,
Վայելիր վերջին ակնթարթն անգամ,
Մի հանձնիր քնին ոչ մի ակնաթարթ:
Ինչո՞ւ ես դրել գլուխդ բարձին,
Անցնող ժամերին չկա վերադարձ,
Արի չսպասենք մենք լուսաբացին,
Արթնացիր, թռչենք դեպի լուսաբաց:
Լսել եմ սրտիդ զարկերը հեռու
Եվ ամբողջ գիշեր զրկվել եմ քնից,
Եթե իմ ձայնից չես արթնանալու,
Գոնե արթնացիր սրտիդ զարկերից:
Ինչո՞ւ ես դրել գլուխդ բարձին,
Անցնող ժամերին չկա վերադարձ,
Արի չսպասենք մենք լուսաբացին,
Արթնացիր, թռչենք դեպի լուսաբաց:
Համո Սահյան
1945

ASUE | Համո Սահյան. «ներդաշնակության փոքրիկ մի ծվեն»

* * *

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար 
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին 
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

* * *

Տխրությունով, սիրով,
Բախտով հարբած եղիր,
Մի քիչ պարտված մնա,
Մի քիչ աստված եղիր:
Բաշխիր, ինչ որ ունես,
Մի ափսոսա ոչինչ,
Սրտիդ ուզածն արա
Ու սրտաբաց եղիր:
Ամեն բացվող օրվադ
Աստծու պարգև ասա,
Մի լավ խոսք ես լսել՝
Թռնելու թև ասա,
Միշտ ճերմակին ճերմակ
Ու սևին սև ասա,
Ծուռ նայողիդ վրա
Դու ծիծաղած եղիր:
Ու երբ ցերեկն անցնի,
Ընկնի գիշերը մութ,
Երբ չգտնեն արդեն
Ինձ՝ աչքերը քո լուրթ,
Եվ դու մենակ մնաս,
Քեզ ինձանից խորհուրդ.
Համո Սահյան ասա,
Նստիր ու լաց եղիր:

 

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

22:35 / 05.06.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Էրիկը 37 տարեկան է․ երգչին շնորհավորել են ընկերներն ու գործընկերները

17:44 / 05.06.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «AKNEYE կտավների» ցուցադրությունը

17:16 / 05.06.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Մեկնարկում է երևանյան բալետային միջազգային 3-րդ փառատոնը

22:28 / 04.06.2025 • Լուրեր

Էմինեմը դատի է տվել «Meta»-ին

23:48 / 02.06.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Լևոնը մի փոքր խանդոտ է, որոշ բաներ արգելում է»․ էվելինա Ստեփանյան

19:39 / 31.05.2025 • Լուրեր

Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն

19:20 / 31.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Վաչե Երիցյանն ու Սրբուհի Բալայանն այսօր ամուսնանում են (լուսանկարներ)

00:27 / 31.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Երբ անունս հայտարարեցին, շոկի մեջ էի»․ «Նոր ալիք 2025»-ի Հայաստանի պատվիրակ Սուրեն Պողոսյան

Բացառիկ
17:26 / 29.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
90-ամյա Սոֆի Լորենը երկար ժամանակ անց հանրության առջև է հայտնվել

00:17 / 27.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնն Անապայում խաղացել է «Ցանկապատ» ներկայացումը

23:51 / 26.05.2025 • Լուրեր

«Շատ եմ ուզում, որ շուտ տեսնեք ու լսեք այն, ինչի վրա հիմա աշխատում եմ»․ Սոնա Ռուբենյան

00:12 / 26.05.2025 • Լուրեր

fastnews-video-icon
«Առանց պապա ապրելն ամենադժվարն է»․ Ռոզա Դավթյանը 24 տարեկան է

23:41 / 25.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Տիգրան Մնացականյանն ու կինը պարզել են երկրորդ երեխայի սեռը

23:23 / 25.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Մահապատժի քրոնիկներ». առաջին անգամ Պարոնյան թատրոնում Մարկես են բեմադրել

23:11 / 24.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Հայրիշխանություն»․ Ռուզաննա Մանուչարյանի և Կարեն Հովհաննիսյանի մասնակցությամբ ներկայացումն արդեն բեմում է

23:36 / 22.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«42-24»․ պրեմիերա՝ Աշտարակի դրամատիկական թատրոնում, 2 ժամանոց ներկայացում՝ առանց ընդմիջման

18:44 / 19.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը

15:59 / 19.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Մահացել է աշխարհահռչակ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը

21:16 / 18.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Մի օր անպայման կհանդիպենք»․ Հայկոյի մայրը շնորհավորել է Արմանի ծնունդը

12:53 / 18.05.2025 • Լուրեր

Հայաստանը 20-րդն է «Եվրատեսիլ 2025»-ում, հաղթեց Ավստրիան

18:26 / 16.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր

17:49 / 16.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Fastex-ն ու AKNEYE-ը՝ Աֆրիկայում

15:14 / 16.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսի բացումը

11:52 / 16.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Շվեյցարիայում ավարտվեց «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակիչը

12:11 / 15.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն

Պաշտոնական
17:15 / 14.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Լեոնարդո ԴիԿապրիոն Կաննի կինոփառատոնում պատվավոր մրցանակ է հանձնել Ռոբերտ Դե Նիրոյին

12:04 / 14.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
58-ամյա Սալմա Հայեկը բիկինիով ցուցադրել է իր կազմվածքը

22:02 / 13.05.2025 • Լուրեր

Ի՞նչ է կատարվում Պատանի հանդիսատեսի թատրոնում, ինչի՞ց են դժգոհ դերասանները, ի՞նչ է պատասխանում քաղաքապետարանը

12:46 / 13.05.2025 • Լուրեր

Էմին Թորոսյանին հեռացրել են Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից, ըստ լուրերի՝ նրան կփոխարինի Տաթև Հովակիմյանը

23:18 / 12.05.2025 • Լուրեր

«Ոչ ոք ոչ մեկին չի դավաճանել. դա համատեղ որոշում էր». Միխայիլ Գալուստյանի կին

23:00 / 12.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Ես հղի չեմ». Իվետա Մուկուչյան

22:39 / 12.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Սա Երևանն է»․ յուրօրինակ համերգ՝ նվիրված Երևանին

13:24 / 12.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Ջուլիանա Գրիգորյանը Հասմիկ Պապյանի նամակի մասին. «Երբեք ինձ չի սիրել, երբեք չի ուրախացել իմ շռնդալից հաջողություններով։ Ախր դա մոր, կնոջ, արվեստագետի քայլ չէր»

12:42 / 12.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Ծնվել է Սարիկ Անդրեասյանի և Լիզա Մորյակի երկրորդ երեխան

23:03 / 11.05.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան - «Որդիս» (տեսանյութ)

22:39 / 11.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Ադրինե Աճեմյանը «Miss World» մրցույթի բացմանը կրել է «Երևանյան տարազ»

19:28 / 10.05.2025 • Լուրեր

«Մայիսի 9-ին մեզ խնայեիր․ 2020-ին քո սիրելի խաղընկերն առաջինը երգեց Շուշիում»․ Հասմիկ Պապյանի նամակը՝ Ջուլիանա Գրիգորյանին

00:09 / 10.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Մենչի դուստրն ամուսնանում է

22:54 / 09.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«8 ամսական հղի էի՝ գնացինք Խուստուփ, ցավերս սկսեցին, Կապանի բուժկենտրոնում ասացին՝ անցի՛ր ծնարան»․ Անի Խաչիկյան

18:04 / 08.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Մահացել է Շերոն Սթոունի մայրը

fastnews-ads-banner