Logo

Իրական դեպքերի հիման վրա. «Բոստոնյան խեղդամահ անողի» թրեյլերը՝ Կիրա Նայթլիի մասնակցությամբ

12:57 / 22.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Բոստոնյան խեղդամահ անողը

Համացանցում հրապարակվել է «Բոստոնյան խեղդամահ անողը» («The Boston Strangler») ֆիլմի թրեյլերը, որում գլխավոր դերակատարը Կիրա Նայթլին է:

Ֆիլմի թողարկումը սպասվում է մարտի 17-ին՝ Hulu-ում և Disney+-ում։

Կիրա Նայթլիի մասնակցությամբ վերջին հիշարժան պրեմիերան եղել է 2019 թվականին․ դերասանուհին խաղացել է «Հետևանք» ֆիլմում, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Այս նոր ֆիլմը պատմում է լրագրող Լորետ ՄաքԼաֆլինի մասին, որը 60-ականներին որոշել է հետաքննել մի շարք դաժան սպանություններ։ Հերոսուհին առաջինն է հասկացել, որ Մասաչուսեթսում մոլագար է ապրում։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ինչպես հայտնի է, սերիական մարդասպանը Բոստոնում հետապնդել է կանանց՝ 1962-1964 թվականներին: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա սպանել է 11 կնոջ, սակայն զոհերի իրական թիվը կարող է ավելին լինել։

Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Մեթ Ռասկինն է, պրոդյուսերների թվում են Ռիդլի Սքոթն ու Մարգո Ռոբին։

fastnews-ads-banner