Logo

«Իրավունք չունեք հայ կանանց «հորդորել» օրինակ վերցնել Ջեյ Լոից». Հասմիկ Պապյան

17:17 / 05.08.2025Լուրեր
null

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն արդեն անցյալում է, բայց Հայաստանում կրքերը դեռ չեն հանդարտվում: Ջեյ Լոյի համերգին է անդրադարձել ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: «JLo-ի համերգը կարող եք վայելել, հիանալ, զմայլվել, (ըստ ճաշակի…), բայց ոչ մի դեպքում իրավունք չունեք հայ կանանց «հորդորել» օրինակ վերցնել, կամ հետևել նրան։ Հայ կինը գաղթի ճանապարհին իր կռնակին մագաղաթներ ու գրքեր է կրել, 90-ական թվականների անլույս, անջուր և ցուրտ տարիներին երեխաներին օսլայած, ձյունաճերմակ շապիկներով ամեն առավոտ դպրոց է ճանապարհել, մոտ 1 տարի շրջափակված Արցախում ընտանիքի համար կերակուր հայթայթել, սփոփել և ուժ է տվել, ոչ թե ամբողջ կյանքում առանց դադարի «բռնացել» է իր մարմնին և հոգուն, օրերով դուրս չգալով «ֆիթնես» սրահներից… Դեռ մեծ հարց է, ո՞վ ումից և ի՞նչ պետք է սովորի…», - գրել է երգչուհին: 

fastnews-ads-banner