Logo

«Иванушки»-ի երգիչը Հայաստանում թութ է կերել և այցելել Էջմիածին (տեսանյութ)

22:33 / 07.06.2024Լուրեր
null

«Иванушки International» փոփ-խմբի կատարողներից Կիրիլ Տուրիչենկոն առաջին անգամ այցելել է Հայաստան: Երգիչն ինստագրամում պատմել է Հայաստանում անցկացրած օրվանից՝ ներկայացնելով ամփոփիչ տեսանյութ: «Երեկ զարմանալի օր եմ անցկացրել Երևանում: Կիսվում եմ ձեզ հետ Հայաստանի հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնի կադրերով: Իսկ շուտով ցույց կտամ, թե վերադառնալիս ինչի պատճառով էր ուղեբեռս ծանր», - գրել է 41-ամյա Տուրիչենկոն: Նա խոստովանել է նաև, որ Երևանում ծառից իր ձեռքով թութ է քաղել և համտեսել:

Ավելի ուշ Տուրիչենկոն տեսանյութ է հրապարակել Գումի շուկայից և նշել, որ ծանր ուղեբեռի պատճառը այս առևտրի կենտրոնն է և այնտեղ վաճառվող չրերը: 

 

fastnews-ads-banner