Logo

Ջարեդ Լետոն ստացել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակը՝ «Մորբիուս» ֆիլմում գլխավոր դերի համար

12:23 / 13.03.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Ջարեդ Լետո-2023

Դերասան Ջարեդ Լետոն արժանացել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակին՝ «Մորբիուս» ֆիլմում գլխավոր դերի համար, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Բացի այդ, Թոմ Հենքսն այս տարի հակամրցանակ է ստացել «Էլվիս» ֆիլմում երկրորդային դերի համար։

«Մորբիուս» ֆիլմում Ջարեդ Լետոյի ընկերուհին՝ Ադրիա Արխոնան, ճանաչվել է երկրորդ պլանի վատագույն դերասանուհի։

«Շիկահերը» ֆիլմը ստացել է միանգամից երկու «Ոսկե ազնվամորի»՝ «Վատագույն ֆիլմ» և «Վատագույն սցենար» անվանակարգերում։

 

 

 

fastnews-ads-banner