Օրերս Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքն ամուսնացան Լաս Վեգասում, բայց կարծես դա միայն սկիզբն է։ People-ը և TMZ-ը հայտնում են, որ սիրահարները շատ շուտով պատրաստվում են մեծ հարսանիք կազմակերպել ընկերների և ընտանիքի մասնակցությամբ։
Աֆլեքն ու Լոպեսը հանդիպել են 2000-ականների սկզբներին, հանդիպումից անմիջապես հետո դերասանը երգչուհուն ամուսնության առաջարկ է արել, նրանց հարսանիքը պետք է տեղի ունենար 2003 թվականին, սակայն տոնակատարությանն ընդառաջ չեղարկվել է։ 2021 թվականին նրանք վերսկսեցին իրենց հարաբերությունները, իսկ այս տարվա ապրիլին Բենը կրկին ամուսնության առաջարկ արեց Ջենիֆերին։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, օրերս զույգն ամուսնական երդում է տվել Նևադա նահանգում՝ Լաս Վեգասի մատուռներից մեկում, որին ներկա էին միայն իրենց ամենամտերիմ ընկերները և ընտանիքի անդամները:



