Հուլիսի 24-ին Ջենիֆեր Լոպեսը դարձավ 55 տարեկան: Երգչուհին, սակայն, ծննդյան խնջույքը կազմակերպել է հանգստյան օրերին՝ Հեմփթոնսում: Տոնական օրը Լոպեսը եղել է «Բրիջերթոնները» սերիալի թագուհի Շառլոտի կերպարում: Ջեյ Լոն հագել էր կորսետավոր պարահանդեսային զգեստ՝ ասեղնագործված ոսկե դետալներով: Խնջույքին մասնակցել են երգչուհու մայրը՝ Գվադալուպե Ռոդրիգեսը, քույրը՝ Լինդան, երեխաները՝ Մաքսը և Էմմին, ինչպես նաև նրա ամենամոտ ընկերները: Երեկոյին ներկա չի եղել Բեն Աֆլեքը: Ներկաները կրել են Ռեջենսի դարաշրջանի զգեստներ։




