Logo

Ջեննա Օրտեգան ասել է, որ իր վիրուսային դարձած պարով հարգել է «առաջին Ուենսդեյի» հիշատակը

13:42 / 21.12.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Թիմ Բարթոնի «Ուենսդեյ» սերիալի աստղ Ջեննա Օրտեգան խոստովանել է, որ երկու օր չի քնել վիրուսային դարձած պարային դրվագի նկարահանումներից առաջ, գրում է The Independent-ը։

«Ես ինձ հիմար էի զգում։ Ես պարող չեմ։ Նման բաներ չեմ կարողանում անել։ Ես փորձ չունեմ այս ոլորտում: Եվ, բացի այդ, ես երկու օր չեմ քնել (նկարահանվելուց առաջ)»,- դժգոհել է Օրտեգան։

Նա պարզաբանել է, որ արտասովոր խորեոգրաֆիայի համար ոգեշնչման աղբյուր են եղել Siouxsie and the Banshees ռոք խմբի և «ութսունականների ակումբներում պարող գոթ երեխաների» տեսահոլովակները։ Դերասանուհին ընդգծել է, որ կրկնել է դերասանուհի Լիզա Լորինգի պարային շարժումների տարրերը, որը կինոյում առաջինն է մարմնավորել Ուենսդեյ Ադամսին։

«Ես հարգանքի տուրք մատուցեցի Լիզա Լորինգին՝ առաջին Ուենսդեյ Ադամսին: Ես մի քիչ կրկնեցի նրա շարժումները։ Բայց, իհարկե, նրանք [օպերատորները] չնկարահանեցին այդ պահը»,- պատմել է Օրտեգան։

Սերիալը պատմում է Գոմես և Մորտիշա Ադամսների դստեր մասին, որը Nevermore ակադեմիայի ուսանողուհի է։ Նա ստիպված կլինի տիրապետել էքստրասենսորային ունակությունների, որպեսզի կանգնեցնի տեղի սերիական մարդասպանին և բացահայտի իր ծնողների գաղտնիքը:

Կարող եք կարդալ նաև՝ 

«Ես արյուն եմ սիրում, ինձ միշտ դուր են եկել վանող բաները». 5 փաստ Թիմ Բարթոնի «Ուենսդեյ»-ի աստղ Ջեննա Օրտեգայի մասին

 

fastnews-ads-banner