Logo

Ջեք Բլեքը կնկարահանվի Ֆարելլի եղբայրների նոր կատակերգությունում

18:07 / 17.03.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Ջեք Բլեք

Ամերիկացի դերասան, կատակերգու և երաժիշտ Ջեք Բլեքը կնկարահանվի Փիթեր և Բոբի Ֆարելլիների սուրբծննդյան թեմայով «Թանկագին Սանտա» կատակերգությունում, հայտնում է Deadline-ը։

Պարբերականի տվյալներով՝ սա կլինի Բլեքի և Ֆարելլի եղբայրների առաջին համագործակցությունը 2001 թվականի «Սերը դաժան է» կատակերգությունից հետո։

Ըստ ֆիլմի սյուժեի՝ փոքրիկ տղայի նամակը փոքրիկ ուղղագրական սխալի պատճառով հայտնվում է ոչ թե Սանտայի, այլ Սատանայի մոտ:

Ֆարելլի եղբայրները հայտնի են որպես կատակերգությունների ռեժիսոր-պրոդյուսերներ։

 

 

fastnews-ads-banner