Դերասան Ջեքի Չանը երգել է Չինաստանում Լապտերների փառատոնի առթիվ կազմակերպված գալա համերգին։ Միջոցառման տեսագրությունը հրապարակել է CGTN հեռուստաալիքը։
Չանը երգել է չինական երգ՝ «Իմ սրտում անվերջ երկինք է»։
«Հայտնի դերասանը բոլորին հիշեցրեց երազանքի ուժի մասին, որը ոգեշնչում է մեզ երբեք չհանձնվել կյանքի դժվարություններին»,- ասվում է տեսանյութի նկարագրությունում։
«Նա երգում է՞լ է։ Ճերմակել է, բայց շատ լավ տեսք ունի, գրեթե չի փոխվել», «Մեծատառով դերասան, որը մեզ համար բացեց չինական կինոյի աշխարհը և հանրաճանաչ դարձրեց մի ամբողջ ժանր», - մեկնաբանություններում գրել են երկրպագուները։


