Logo

Ջեյ Զին Բեյոնսեի և դստեր հետ հայտնվել է հանրությանը

18:14 / 10.12.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ամերիկացի ռեփեր Ջեյ Զին (իսկական անունը՝ Շոն Քարթեր) հայտնվել է հանրությանն առաջին անգամ այն բանից հետո, երբ Փի Դիդդիի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) երեկույթի ժամանակ անչափահասին բռնաբարելու մեղադրանք է առաջադրվել: Արտիստը Լոս Անջելեսի Dolby կինոթատրոնում երկա է եղել «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի պրեմիերային, որը էկրան կբարձրանա դեկտեմբերի 20-ին։

Հիշեցնենք,, որ մի աղջիկ բողոք է գրել արտիստի դեմ՝ պնդելով, որ դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքում MTV Video Music Awards-ի արարողությունից հետո երեկույթի ժամանակ։ Ջեյ Զին և Փի Դիդին մասնակցել են բռնաբարությանը, ասել է նա։ Ի դեպ, Բեյոնսեի մայրն արդեն արձագանքել  է իր փեսայի ենթադրյալ հանցագործության մասին լուրերին։ Նա հավանել է սոցցանցերում համապատասխան գրառումը։ Սակայն ավելի ուշ Թինա Նոսն արդարացել է իր արարքի համար՝ ասելով, որ իր հաշիվը կոտրել են։ Ինքը՝ Ջեյ Զին, պահանջում է բացահայտել իր ու Փ.Դիդդիի դեմ հայց ներկայացրած աղջկա անունը։ Ռեփերը չի ընդունել մեղքը՝ նշելով, որ ենթադրյալ տուժողի փաստաբանը շանտաժի է ենթարկել նրան։ 

fastnews-ads-banner