Ջեյմս Գանը հայտարարել է, որ ինքը կնկարահանի «Սուպերմեն. Ժառանգություն» («Superman: Legacy») ֆիլմը, որի սցենարը նախկինում գրել էր, հայտնում է Deadline-ը:
Ռեժիսորի խոսքով՝ իրեն վաղուց էին առաջարկել Պողպատե մարդու մասին կինոկոմիքս նկարահանել, սակայն Գանը մերժել է, քանի որ չի կարողացել յուրահատուկ մոտեցում գտնել։ Այնուամենայնիվ, 2022 թվականին ռեժիսորը հորինել է մի պատմություն, որն իրեն հարմար է թվացել:
«Սուպերմեն. Ժառանգություն»-ը կթողարկվի 2025 թվականի հուլիսի 11-ին և կներկայացնի DC նոր կինոտիեզերքը: Թե ով կմարմնավորի Սուպերմենին, դեռ հայտնի չէ, բայց դա չի լինի Հենրի Քավիլը։


