Logo

Ջեյմս Քեմերոնը ցանկանում է, որ «Բեթմեն»-ը կին նկարահանի

18:06 / 22.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Time-ին տված հարցազրույցում ասել է, որ կցանկանար տեսնել տղամարդ հերոսով սուպերհերոսական բլոկբաստեր, որը կին է նկարահանել:

«Անհրաժեշտ է, որ կին ռեժիսորը նկարահանի խոշոր մարտաֆիլմ, թեև Քեթրին Բիգելոուն դա անում էր մի որոշ ժամանակ (Բիգելոուն Քեմերոնի նախկին կինն է և «Ալիքի կատարին» հայտնի ֆիլմի ռեժիսորը - Խմբ․): Նա կհրաժարվեր ցանկացած ֆիլմից, որում գլխավոր դերակատարը կին է: Եվ, կարծում եմ, սա ավելի առողջ հեռանկար է: Ինչո՞ւ կանայք տղամարդու դերեր չեն նկարահանում: Խնդրեք նրանց նկարահանել «Բեթմեն»-ը», - ասել է ռեժիսորը:

 

Հիշեցնենք, որ Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ուղին» գիտաֆանտաստիկ բլոկբասթերը կինովարձույթում հավաքած գումարով առաջ է անցել ռեժիսորի մյուս աշխատանքից՝ «Տիտանիկ» ֆիլմից: 

Կարող եք կարդալ նաև՝

Կարևորն աշխարհն է. Ջեյմս Քեմերոնը վերականգնեց հավատը մեծ կինոյի նկատմամբ 

fastnews-ads-banner